Սեսիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեսիլ
Տեսակառանձնյակ
Սեռարու
Ծնվել է2000-ականներ
ԾննդավայրԶիմբաբվե
Սատկել էհուլիսի 1, 2015(2015-07-01)
Սատկելու վայրԶիմբաբվե
Անվանված էՍեսիլ Ջոն Ռոդս
 Cecil (lion) Վիքիպահեստում

Սեսիլ (անգլ.՝ Cecil), 13-ամյա հարավարևմտյան աֆրիկական առյուծ (Panthera leo bleyenberghi), որն ապրում էր Զիմբաբվեի Հարավային Մաթաբելելենդ պրովինցիայի «Խվանգե» ազգային պարկում։ Պարկի գլխավոր տեսարժանությունն էր, Օքսֆորդի համալսարանի հետազոտությունների և ուսումնասիրությունների օբյեկտ[1]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 1-ին[2] Սեսիլին գնդակահարեց ատամնաբույժ Ուոլթեր Փալմերը, որը 50000 ԱՄՆ դոլար էր վճարել պրոֆեսիոնալ որսորդ Թեո Բրոնքորստին առյուծին սպանելու հնարավորության համար։ Սկզբում Փալմերը վիրավորեց առյուծին նետով, այնուհետև հետապնդեց վիրավոր կենդանուն և մոտավորապես 40 ժամ անց սպանեց հրացանով[3][4][5]։ Փալմերը գլխատեց սպանված առյուծին և մաշկազերծեց։ Ռադիոփարոսը, որն ամրացված էր առյուծին, կորավ։

Սեսիլ առյուծի սպանությունը միջազգային հնչողություն ստացավ, այն առաջացրեց կենդանիների պաշտպանների, քաղաքական գործիչների ու հայտնի անձանց վրդովմունքը, ինչպես նաև համացանցի օգտատերերի բացասական արձագանքը[6]։

Զիմբաբվեի բնակիչներ որսորդ Թեո Բրոնքորստը և կալվածատեր Օնեստ Նդլովուն, որն օգնել էր Փալմերին, քրեական պատասխանատվության ենթարկվեցին՝ որսագողության մեղադրանքով։ Նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Ինքը Փալմերը թաքնվում է ԱՄՆ-ի իր տանը և հավաստիացնում, որ նրան մոլորեցրել են այդ գործողության օրինական լինելու պահով։ Զիմբաբվեի իշխանությունները հայտ ներկայացրին նրան հանձնելու վերաբերյալ։ Փալմերի ատամնաբուժական կլինիկիայի մոտ, որը փակվել է անորոշ ժամանակով, ակցիաներ են իրականացվում Սեսիլի հիշատակին։ Բացի այդ հայտնի դարձավ, որ 2008 թվականին Ուոլթեր Փալմերին արդեն պատասխանատվության են ենթարկել սև արջի անօրինական սպանության համար․ այդ ժամանակ նրան տուգանել են 2939 ԱՄՆ դոլարով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bittel, J. (2015 թ․ հուլիսի 30). «Why Cecil the lion was so popular with people». National Geographic. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  2. Alexander, Harriet (2015 թ․ հուլիսի 28). «Cecil the lion's killer revealed as American dentist». The Daily Telegraph. UK.
  3. «Man Accused in African Lion Death Thought Hunt Was Legal». Նյու Յորք Թայմս (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  4. Statement in first 10 secs of the video news report «Cecil the lion: US hunter 'regrets' killing». BBC News. 2015 թ․ հուլիսի 29. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. «Zimbabwe's 'iconic' lion Cecil killed by hunter». BBC News.
  6. Capecchi, Christina; Rogers, Katie (2015 թ․ հուլիսի 30). «Killer of Cecil the Lion Finds Out That He Is a Target Now, of Internet Vigilantism». The New York Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]