Սեռերի մենամարտ (թենիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիլի Ջին Քինգի դիմանկարը և Ռիգսի հետ նրա խաղի հաշիվը

Սեռերի մենամարտ (անգլ.՝ Battle of the Sexes), 1973 թվականի խաղ տղամարդկանց թենիսի վետերան Բոբի Ռիգսի և այդ ժամանակ պրոֆեսիոնալ թենիսիստուհիներից մեկի՝ Բիլի Ջին Քինգի միջև: Հյուսթոնում անցկացվող խաղը, որ թենիսային հանդիպման համար ռեկորդային հանդիսատեսի էր հավաքել, կայացել է կին թենիսիստուհիների պայքարի ֆոնին՝ հանուն տղամարդկանց հետ հավասար մրցանակային ֆոնդի: Պայքարի ղեկավարը Քինգն էր և խաղում հաղթանակը նշանակալիորեն նպաստեց այդ նպատակի իրագործմանը: Ավելի ուշ Քինգն օգտագործեց իր ճանաչվածությունը ԱՄՆ օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնելու ժամանակ: Փոփոխությունները հայտնի էին որպես «Title IX» և կանանց հավասար իրավունքներ էին վերապահում համալսարանում ուսուցման ժամանակ սպորտային կրթաթոշակներ ստանալու համար: Հետագայում ենթադրություններ արվեցին, որ Ռիգսը գիտակցաբար է պարտվել խաղը, սակայն փաստացի հաստատում դրան չկար:

«Սեռերի մենամարտ» հասկացության մեջ սովորաբար ներառում են նաև Քինգի և Ռիգսի խաղին նախորդած մենամարտը, որը կայացել էր կրկին Ռիգսի և մեկ այլ հանրահայտ թենիսիստուհի Մարգարեթ Սմիթ-Քոթի հետ, որը ևս ավարտվել էր կնոջ հաղթանակով:Հետագայում «Սեռերի մենամարտ» անվանումը մեկ անգամ չէ, որ օգտագործվել է կանանց և տղամարդկանց միջև ցուցադրական խաղերի համար: Քինգի Ռիգսի միջև կայացած թենիսային հանդիպման իրադարձությունները հիմք են դարձել 2001 թվականին նկաահանված «Երբ Բիլին հաղթում է Բոբիին» հեռուստատեսային ֆիլմի և 2017 թվականին մեծ էկրաններ բարձրացած «Սեռերի մենամարտ» կինոֆիլմի համար:

Պատմական ենթատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնամյակներ շարունակ թենիսիստները պահպանում էին թենիսի իմիջը՝ որպես խաղի, որը ֆինանսական որևէ կախվածություն չուներ: Մինչև 1968 թվականը պոշոր մրցաշարերի մեծամասնությունը փակ էր պրոֆեսիոնալ թենիսիստների համար, որոնք գումար էին ստանում խաղի դիմաց, ինչը տղամարդկանց թենիսում առաջացրեց սիրողականի և պրոֆեսիոնալի բաժանումը: Չնայած Ուիլմբլդոնի մրցաշարում, ԱՄՆ թենիսի բաց առաջնությունում և այլ հանրահայտ մրցաշարերում հանդես գալու հնարավորության կորստին՝ տղամարդ թենիսիստների մի մասը մշտապես պրոֆեսիոնալ սպորտ է հեռանում, որը հոնորարներ էր առաջարկում ելույթների համար: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին պրոֆեսիոնալ մրցաշարերի մասնակիցների թվում էր 1939 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի բացարձակ հաղթող և ԱՄՆ կրկնակի չեմպոն Բոբի Ռիգսը, որը 1947 թվականին պրոֆեսիոնալների շրջանում լավագույն թենիսիստի կոչումն էր խլել հանրահայտ Դոն Բաջից: Ավելի ուշ Ռիգսը զբաղեցրեց այդ մրցաշարի մենեջերի պաշտոնը՝ իր հերթին գլխավոր աստղի տեղը զիջելով Ջեք Քրեյմերին, իսկ ևս մի քանի տարի անց արդեն ինքը՝ Քրայմերը, զբաղեցրեց մենեջերի պաշտոնը, սակայն Ռիգսը մնում էր մրցաշարի գլխավոր կազմակերպիչների թվում[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tom LeCompte. The Last Sure Thing: The Life & Times of Bobby Riggs. — Easthampton, MA: Black Squirrel Publishing, 2003. — ISBN 0-9721213-0-7
  • Elizabeth O'Connell. A Locker Room of Her Own: Celebrity, Sexuality, and Female Athletes / David C. Ogden, Joel Nathan Rosen (Eds.). — Jackson, MS: University Press of Mississippi, 2013. — P. 43—71. — ISBN 978-1-61703-813-6.
  • Selena Roberts. A Necessary Spectacle: Billie Jean King, Bobby Riggs, and the Tennis Match That Leveled the Game. — New York, NY: Crown Publishers, 2005. — ISBN 1-4000-5146-0
  • Susan Ware. Prologue. The Battle of Sexes // Game, Set, Match: Billie Jean King and the Revolution in Women’s Sports. — The University of North Carolina Press, 2011. — ISBN 978-0-8078-3454-1