Սեպագիր սալիկ՝ Ռուսայի՝ Ռուսա որդու նամակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեպագիր սալիկ
Հայաստանի պատմության թանգարան
նյութԿավ
ստեղծման վայրԿարմիր բլուր

Սեպագիր սալիկ՝ Ռուսայի՝ Ռուսա որդու նամակը, Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներից, որը թվագրվում է մ․թ․ա․ 6-րդ դարի վերջին քառորդով։ Գտնվել է Կարմիր բլուրի պեղումներից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղանկյունաձև թրծած կավե սալիկը 10 տող սեպագիր արձանագրությամբ նամակ է, որը հասցեագրված է ոմն պաշտոնյայի, որի տիտղոսն է «կնիքի պահապան»։ Այս պաշտոնյային հրամայվում է ավագ հովիվ Կուլուի միջոցով գտնել ստրուկ Թաթային, որը փախցրել է տիրուհու աղջկան և չի ցանկանում կամավոր վերադարձնել։ Հրամայվում է գտնել առևանգողին և աղջկան վերադարձնել տիրոջը։ Նամակը ավարտվում է ուրարտական գլանաձև կնիքի երկու դրոշմվածքներով։ Ժապավենաձև դրոշմվածքի վրա մեկ տող արձանագրություն է. «Ռուսայի՝ Ռուսայի որդու, թագուհու որդու կնիքը»։ Արձանագրության տակ պատկերված է կենաց ծառ, որի երկու կողմերում կանգնած են առյուծի մարմնով և թռչունի գլխով թևավոր առեղծվածային էակներ՝ ձեռքերում դույլիկներ բռնած։ Երկրորդը կնիքի շրջանաձև դրոշմվածքն է` թևավոր ձիու պատկերով։ Ընդ որում, ձին դրոշմված է գլխիվայր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սեպագիր սալիկ՝ Ռուսայի՝ Ռուսա որդու նամակը. Երևան: Հայաստանի պատմության թանգարան. 2018. էջ 110.