Սենեկասպասավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սենեկասպասավոր ( գերմ․ Kammerdiener, բառացիորեն «սենյակի ծառա»[1]), տիրոջ ծառան հարուստ ազնվական տանը։

Նա խնամում էր տիրոջ զգեստապահարանն ու իրերը, օգնում էր հագնվել և կատարել հիգիենայի ընթացակարգեր (լողանալ, սափրվել), կերակուր էր մատուցում և անձնական գործեր անում։

Ավանդաբար, սենեկասպասավորն ավելին էր անում, քան ծառայելը։ Նա նաև պատասխանատու էր ուղևորություններ կազմակերպելու համար, պատասխանատու էր ֆինանսական հարցերի համար, որոնք ազդում էին սեփականատիրոջ կամ նրա տան վրա։

Անգլերենից փոխառված ՝ 1567 թվականից ի վեր ֆրանսիական ծագում ունեցող «jack» (կամերդ) բառը սկսեց նույն իմաստով օգտագործվել։

Ռուսաստանում մինչև 1917 թ․ սպասավորի դասական հագուստը ներառում էր լիվրի, կարճ տաբատ՝ կիսագուլպաներով և կոշիկներով։

Արվեստի հայտնի սենեկասպասավորները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիգարո – Բոմարշեի «Ֆիգարոյի Ամուսնությունը» պիեսի գրաֆ Ալմավիվայի սենեկասպասավորը
  • Գրիմո - Մուշկետոն, Բազեն և Պլանշե – Ալեքսանդր Դյումայի (հայր) «3 հրացանակիրները» վեպի համապատասխանաբար Աթոսի, Պորտոսի, Արամիսի և դ’Արտանյան հրացանակիների հավատարիմ սպասավորների
  • Բատիստեն - Ալեքսանդր Դյումայի (հայր) «Գրաֆ Մոնթե-Քրիստը» վեպում
  • Պասպարտու - Ժյուլ Վեռնի «Աշխարհի շուրջը 80 օրում» վեպում
  • Ջիվս - Պ․Գ․ Վուդհաուզի՝ Ջիվսի և Վուստերի մասին պատմվածքների և վեպերի հերոս, և նույնանուն բրիտանական սիթքումում։
  • Պառկեր - ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի «3-ի սրտերը» վեպում, ինչպես նաև ռեժիսոր Վլադիմիր Պոպկովի 1992 թ․-ի նույնանուն ֆիլմում։
  • Ֆլեյ – Մերվին Պիկի «Գորմենգաստ» եռերգության նույնանուն հսկայական ամրոցի սենեկասպասավոր
  • Գավրիլա – Երիտասարդ իշխան Նիկիտա Օլենեվի սենեկասպասավորը Նինա Սորոտոկինայի «3-ը նավիգացիոն դպրոցից» գրքում և Սվետլանա Դրուժինինայի «Գարդեմարիննե՛ր, առա՛ջ» և «Կեցցե՛ք գարդեմարիններ» ֆիլմերում։ ·       Ջոն Բեյթս - «Դաունթոնի աբբայություն» ֆիլմում
  • Ֆրոլ Գրիգորյեվիչ Վեդիշչեվ - Բորիս Ակունինի «Աքիլլեսի մահը», «Պիկովիյ վալետ», «Դեկորատոր», «Պետական խորհրդատու» վեպերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «КАМЕРДИНЕР - это... Что такое КАМЕРДИНЕР?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.