Սեմա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սեմա (այլ կիրառումներ)
Սեմա
Բնութագիր
Երկարություն88
Ավազանի մակերես1960 կմ²
ԱվազանԿատուն/Օբ/Կարսկյան ծով
Ջրահոսք
ԱկունքՍեմինսկի լեռնանցք, Օնգուդայսկի շրջան
 · Ակունքի տեղակայում51.050383/0/0/N/85.592856/0/0/E
 · Բարձրություն1412–ից բարձր մ
ԳետաբերանԿատուն
 · Գետաբերանի տեղակայում162 կմ ձախ ափով
Ուստ Սեմայի մոտ
 · Բարձրություն328–ից բարձր մ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԲելայա Միյուտա, Մեծ Կամլակ, Ակտել, Կույախտոնար, Կումալիր, Սարլիկ, Շեբելիկ, Չերգուշկա և Չերգա
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԱլթայի երկրամաս
ՋրահավաքOb basin

Սեմա, գետ Ռուսաստանում, Ալթայի հանրապետության արևմուտքում, Կատուն գետի ձախ վտակը։ Հոսում է Օնգուդայսկի շրջանի և Շեբալինսկի շրջանի տարածքով։ Գետի երկարությունը 88 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 1960 կմ²։

Գետը սկիզբ է առնում է Սեմիսժնսկի լեռնանցքում՝ 1700-1800 մ բարձրության վրա, հյուսիսային ուղղությամբ հոսում է Շեբալինսկի շրջան և թափվում Կատուն՝ Ուստ Սեմայի մոտ։ Գետ են թափվում բազմաթիվ վտակներ։ Սեմայի գետաբերանից ոչ հեռու գտնվում է Սարլիկ գետը, որը հոսում է նույնանուն լեռան լանջերից։ Աջ (գետաբերանից վտակ). Վերխնի Կումալիր, Նիժնի Կումալիր, Սեդլուշկա, Պոկատայկա, Կիսլայա, Մարչելա, Չյոռնայա Միյուտա, Կրեշտա, Ակտել, Շերգաիլ, Եդրալա, Սոսնովայա։ Ձախ (գետաբերանից վտակ). Տոպուչկա, Կիսմաին, Կույախտանար, Գորդուբա, Արբայթա, Չերգուշկա, Բարսուգան, Կույուլա, Ակտաշ, Չերգա, Ակտել։

Գետի հունի ողջ երկարությամբ անցնում է շրջանի հիմնական մայրուղին՝ Չույսկի գոտին։ Գետի վրա գտնվում են մի քանի բնակավայրեր՝ Շեբալինսկի շրջանի վարչական կենտրոնը՝ Շեբալինո գյուղը, Կամլակ, Չերգա, Կումալիր և Տոպուչայա գյուղերը։ Գետահովտում գտնվում են Ակտել, Մալայա Չերգա և Դյեկտիեկ գետերը։ Սեմայի գետաբերանում գտնվում է «Օռլյոնոկ» բուժիչ ճամբարը։

Մարգագետինը գեղատեսիլ է, այնտեղ շատ են բնության հուշարձանները և տեսարժան վայրերը։ Կամլակ գյուղի մոտ Գոռնո Ալթայսկի բուսաբանական այգին է։ Սեմա գետում անցկացվում են սպորտի, ջրային զբոսաշրջության և ձկնորսության մրցություններ։

Ջրագրության տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ջրային գրանցման պետական տվյալների համաձայն՝ գետը պատկանում է Վերին Օբի ավազանային շրջանին, Կատուն գետի ջրօգտագործման մասն է, Բիա և Կատուն գետերի գետային ենթաավազանն է։ Վերին Օբի գետային ավազանն է մինչև Իրտիշ թափվելը։

Աշխարհատեղեկատվական համակարգի ՌԴ տարածքի ջրատնտեսական շրջանացման տվյալներով[1]՝

  • Ջրային գրանցման տվյալների կոդ՝ 13010100312115100006886
  • Հիդրոլոգիական ստուգման կոդ՝ 115100688
  • Ավազանի կոդ՝ 13.01.01.003
  • Հիդրոլոգիական ուսումնասիրության ծավալի համար՝ 15
  • Հիդրոլոգիական ուսումնասիրության թողարկում՝ 1։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]