Սեկունդակորդ
Արտաքին տեսք
Սեկունդակորդ, ակորդ, որը բաղկացած է չորս հնչյուններից, սեպտակորդի երրորդ շրջվածքը՝ հիմքում սեպտիմա[1]։ Անվանակոչված է ակորդի ներքևում գտնվող սեկունդա ինտերվալի անվամբ։ Լուծվում է տոնիկական սեքստակորդի տոնայնության մեջ, որտեղ կառուցված է ակորդը՝ տոնիկայի կրկնապատկմամբ։
Կրճատ կերպով սեկունդակորդը նշանակվում է այն տառով, որը ցույց է տալիս ակորդը տեսակը կամ նրա լադային դիրքը և 2 թվով, օրինակ, դոմինանտային սեկունդակորդը նշանակվում է որպես D2։
Դո մաժորում սեկունդակորդի օրինակ է՝ ֆա — սոլ — սի — ռե։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]