Սեդա Աղբալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդա Աղբալյան
Ծնվել էմայիսի 23, 1929(1929-05-23)[1] (94 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ՀայրԳարեգին Աղբալյան

Սեդա Գարեգինի Աղբալյան (մայիսի 23, 1929(1929-05-23)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-օրգանիկ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967)։

ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Գարեգին Աղբալյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդա Աղբալյանը ծնվել է 1929 թվականին Երևանում հոգեբույժ, պետական և հասարակական աշխատող Գարեգին Աղբալյանի ընտանիքում։ 1951 թվականին ավարտել Է Երևանի պետական համալսարանը։ 1961-1998 թվականներին աշխատել Է ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում, 1979-1998 թվականներին եղել է տարացիկլային միացությունների լաբորատորիայի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են ենամինների քիմիային և տարացիկլային շարքի կենսաբանական ակտիվ նյութերի սինթեզին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2066
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.