Սարսափելի Հենրին
| Սարսափելի Հենրին | |
|---|---|
| Տեսակ | children's book series? |
| Երկիր | |
| Բնագիր լեզու | անգլերեն |
| Կերպարներ | Perfect Peter? |
Սարսափելի Հենրին (անգլ.՝ Horrid Henry), անգլիացի գրող Ֆրանչեսկա Սայմոնի (անգլ.՝ Francesca Simon) գրքերի հայտնի շարքը։ Գրքերից յուրաքանչյուրը նկարագրում է փոքրիկ չարաճճի Հենրիի արկածները։ Ֆրանչեսկա Սայմոնի գրքերը մեծապես հայտնի են Եվրոպայում։ «Սարսափելի Հենրին» 2009 թվականի հոկտեմբերին երեխաների սիրելի հերոսի վարկանիշային աղյուսակում հասել է Հարրի Փոթերին և 5-12 տարեկան երեխաների շրջանում իր հայտնիությամբ դարձել է երկրորդը[1]` առաջ անցնելով այնպիսի դասական հերոսներից, ինչպիսիք են օրինակ Վիննի Թուխը, Փիթեր Փենը և Մոխրոտիկը։
2008 թվականին սարսափելի Հենրիի մասին Ֆրանչեսկա Սայմոնի գիրքը արժանացել է British Book Awards ազգային մրցանակի «Լավագույն գիրք երեխաների համար» անվանակարգում[2]։
«Սարսափելի Հենրիի մասին» գրքերը հրատարակվում են 24 երկրներում։ Բրիտանական Children’s ITV հեռուստաալիքով ամեն օր եթեր է հեռարձակվում Հենրիի արկածների մասին պատմող հեռուստասերիալը։
Գրքերի շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում |
|---|---|---|
| 1994 | Սարսափելի Հենրին | Horrid Henry |
| 1995 | Սարսափելի Հենրին և գաղտնի ընկերակցությունը | Horrid Henry and the secret club |
| 1996 | Սարսափելի Հենրին և ատամների փերին | Horrid Henry and the tooth fairy |
| 1999 | Սարսափելի Հենրին և Ուրվականներով տունը | Horrid Henry’s haunted house |
| 1999 | Սարսափելի Հենրին հարստանում է | Horrid Henry gets rich quick |
| 1999 | Սարսափելի Հենրին և Մումիան | Horrid Henry and the mummy’s curse |
| 1999 | Սարսափելի Հենրիի վրեժը | Horrid Henry’s nits |
| 1999 | Սարսափելի Հենրին և փոքր անախորժություններ | Horrid Henry’s nits |
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարսափելի Հենրին մի փոքրիկ չարաճճի է, որը երբեք չի ձանձրանում և չի թողնում, որ ձանձրանան իր մտերիմներն ու ընկերները։ Գրեթե բոլոր ընտանիքներում կա «սեփական» փոքրիկ չարաճճի և գյուտարար Հենրին կամ նրա հակապատկերը` Հենրիի եղբայրը, խոհեմ Հնազանդ Փիթերը։
Գրքերից յուրաքանչյուրը հումորային փոքրիկ հավաքածու է` Հենրիի արկածների մասին պատմող նկարազարդումներով։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կերպարներ | Կարճ նկարագրություն |
|---|---|
| Սարսափելի Հենրի | Գլխավոր հերոսը, ով տասնամյա չարաճճի ու անկարգ երեխա է։ Երբեք չի ձանձրանում և չի թողնում, որ ձանձրանան իր մտերիմներն ու ընկերները։ Սիրում է հարմարավետություն։ |
| Հնազանդ Փիթեր | Հենրիի կրտսեր եղբայրը, խոհեմ և կարգապահ տղա է, «ով դեռ ոչ մի անգամ չի մոռացել ասել շնորհակալություն կամ խնդրեմ»։ Հաճախ Հենրիին հունից հանում է։ |
| Մայրն ու հայրը | Անգլիական միջին դասի սովորական ծնողներ։ Միշտ բարկանում են Հենրիի վրա` երբեմն մոռանալով Փիթերի մասին։ |
| Զզվելի Մարգարեթը | Հենրիի դասընկերուհին ու հարևանուհին։ Փնթփնթում է ցանկացած առիթով։ Հենրին երկու րոպեից ավելի տանել չի կարողանում Մարգարեթին։ |
| Միսս Բոուդիկա Տապարը | Հենրիի ուսուցչուհին։ Ակնոցավոր, սարսափելի սրաքիթ կին։ |
| Ճենճոտ Գրետան | Դպրոցական ճաշարանի խոհարար։ |
| Միսս Անգելիկա Ագնեսը | Փիթերի բարի ուսուցչուհին։ |
| Կոպիտ Ռալֆը | Հենրիի դպրոցական ընկերը։ |
| Մսոտ Բերտը, Թթված Սյուզանը, Խելացի Քլերը, Աթլետիկ Էլը, Նոր Նիքը, Լացկան Վիլյամը, Դմբո Դեյվը, Անբան Լինդան, Դժվար Թոբին, Ցանցառ Ջոշը, Քունգֆուիստ Քեյթը | Հենրիի դասընկերները։ |
| Պարծենկոտ Սթիվը | Հենրիի և Փիթերի ազգականը։ Անդուր կերպար։ |
| Հարուստ մորաքույր Ռուբին | Սթիվի մայրիկը, Հենրիի և Փիթերի մորաքույրը։ |
| Կարգապահ Ալեքսը, Կոկիկ Թեդը, Հմայիչ Գորդոնը, Անբիծ Սեմը | Փիթերի դասընկերները։ |
| Մռայլ Մարկը | Լողի մարզիչը։ |
| Տնօրենը | Հաճախակի հիշվում է, բայց չի հայտնվում։ |
| Բուժքույր Ասեղ | Դպրոցական բուժքույր։ |