Սարկավագ Բերդակցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարկավագ Բերդակցի
Ծնվել էանհայտ
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն

Սարկավագ Բերդակցի, 16-րդ դարի հայ տաղերգու[1][2][3]։

Կենսագրական տվյալները բացակայում են։ Եղել է կրոնավոր, ըստ երևույթին, Բերդակցի է կոչվել ծննդավայրի՝ Բերդակ գյուղի անունով (սակայն հայտնի չէ, թե հայկական մի քանի Բերդակ գյուղերից, որի անունով)[3]։ Հայտնի է միակ «Գովասանութիւն խաղողոյ, բաժակի, այլև վասն ուրախութեան» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ 3081) բանաստեղծությամբ։ Բանաստեղծությունը նվիրված է գինուն[4], այնտեղ խմիչքը ներկայացված է որպես աստվածային պարգև, օգտակար բոլորի համար (թագավորներից մինչև աղքատներ և հաշմանդամներ)։ Խաղողի փորձված և նուրբ նկարագրությամբ Սարկավագը ոգեշնչում է նրա մեջ կյանքը։ Իր դատողությունները ամրապնդում է կրոնական փաստարկներով։ Նրա համար գինին որպես սուրբ խորհրդանիշ և գինին, որպես խմիչք համարժեք են, եթե առաջինը թևավորում է հոգին, ապա երկրորդը՝ միտքը[1]։ «Գովասանութիւն խաղողոյ, բաժակի, այլև վասն ուրախութեան» տաղը հրապարակվել էր արդեն 1892 թվականին[5], 1906 թվականին թարգմանվել է ֆրանսերեն[6]։ Երբեմն Բերդակցու գրչին են վերագրում նաև «Թագուհի մի ես տեսա ժողովրդական» երգը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kevork B. Bardakjian A Reference Guide to Modern Armenian Literature, 1500-1920: With an Introductory History. — Wayne State University Press, 2000. — С. 41, 487. — 714 с. — ISBN 978-0-81432-747-0
  2. P. Khachatryan, Old Armenian literature
  3. 3,0 3,1 3,2 Саркаваг Бердакци = Սարկավագ Բերդակցի // Армянская советская энциклопедия. —Ер., 1984. — Т. 10. — С. 234.
  4. Michael E. Stone. Adam and Eve in the Armenian Traditions, Fifth through Seventeenth Centuries. — Society of Biblical Lit, 2013. — P. 692. — (Early Judaism and its literature, 38).
  5. К. Костанянц Новое собрание, средневековы армянские таги и стихи = Նոր ժողովածու, միջնադարյան հայոց տաղեր և ոտանաւորներ. — Тифлис, 1892. — Т. 1. — С. 46—47.
  6. А. Чобанян Les trouveres armeniens. — Париж, 1906. — С. 181—185.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]