Սարգիս Կարեյան
Արտաքին տեսք
Սարգիս Կարեյան | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 19, 1948 |
| Ծննդավայր | Գյոյգյոլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | 2024 |
| Մասնագիտություն | բանաստեղծ |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան |
| Անդամակցություն | ՀԳՄ |
| Աշխատավայր | Նորք |
Սարգիս Հակոբի Կարեյան (փետրվարի 19, 1948, Գյոյգյոլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2024), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում, հայկական ռադիոյում։ 1985 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է[1]։ Առաջին գիրքը լույս է տեսել 1983 թվականին՝ «Ամառվա դեմքը տաք» խորագրով։ Բազմաժանր և բազմաոճ բանաստեղծ է։ «Առարկայական պոեզիայի»` ոչ տպագիր, ցուցահանդեսային, հեղինակն է։ ՀԳՄ ճեմասրահում և ՆՓԱԿ-ում մի խումբ ավանգարդիստ հեղինակների հետ բացվել է Կարեյանի «Առարկայական պոեզիայի» ցուցահանդեսը, որով սկիզբ է դրվել ոչ տիպային բանաստեղծության[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դրախտից վերցրած ժամանակ, Եր., 2009 թ.:
- Բալենին ժպտա գինդերով, Եր., 2009 թ.:
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Քնար եղբայրության։ Ադրբեջանի բանաստեղծները Հայաստանի մասին․- Երևան։ Սովետական գրող, 1985․- 149, 1 չհ․ էջ։