Jump to content

Սառեցնող խառնուրդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառույց

Սառեցնող խառնուրդներ, երկու կամ ավելի պինդ, կամ պինդ և հեղուկ նյութերից բաղկացած խառնուրդներ, որոնց բաղադրիչները միմյանց խառնելիս լուծման կամ հալման ջերմություն է կլանվում և համակարգի ջերմաստիճանն իջնում է։ Որոշ աղեր ջրում, նոսր թթուներում լուծելիս կամ սառույցի հետ խառնելիս ջերմաստիճանն իջնում է մինչև -50 °C, չոր սառույցը սպիրտների կամ եթերների հետ խառնելիս՝ -80 °C։ Սառեցնող խառնուրդներն ավելի հաճախ օգտագործում են գիտահետազոտական և այլ աշխատանոցներում։ Արդյունաբերության մեջ օգտագործվում է մանրացված սառույցի և կերակրի աղի (22,4%) խառնուրդը, որի հալման ջերմաստիճանը -21․2 °C է։

Սառեցնող խառնուրդներ
Բաղադրիչները Բաղադրությունը, % ըստ զանգվածի °C խառնելուց առաջ °C խառնելուց հետո
Ջուր 61.6
NH4CL 19,2 10-15 -12
KNO3 19,2
H2SO4 44,5
NA2SO4 55,5 10-15 -20
Սառույց 60
H2SO4 40 0 -30
Սառույց 42,8
K2CO3 57,2 0 -46
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 186