Սաջյան ամիրայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սաջիներից)

Սաջյաններ, Սաջիներ, Աբբասյանների նշանակած ամիրաներ Ատրպատականում 890—929 թվականին (ընդմիջումով)։

Սաջիների ներկայացուցիչները՝ Մուհամմադ Ավշինը (Աֆշին) և Յուսուֆը, բազմիցս արշավել են Հայաստան՝ այն նվաճելու նպատակով, սակայն Հայոց թագավորներ Սմբատ Ա և Աշոտ Բ Երկաթը երկարատև ու համառ պայքարում խափանել են նրանց ձգտումը։

Աշոտ Բ Երկաթը 929 թվականին Սաջյանների հրոսակներին վերջնականապես վտարել է Բագրատունիների թագավորությունից։ Նույն տարում էլ Սաջյանները կորցրել են իրենց իշխանությունն Ատրպատականում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 186 CC-BY-SA-icon-80x15.png