Սան Ֆելիպեի ամրոց (Լոս Էսկուլյոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Ֆելիպեի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ, հուշարձան և դղյակ
ՏեղագրությունLos Escullos?[1]
Վարչական միավորՆիխար[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Համալիրի մասSpanish Coastal Watchtowers?
Քարտեզ
Քարտեզ
 Castillo San Felipe (Almería) Վիքիպահեստում

Սան Ֆելիպեի ամրոց (իսպ.՝ Castillo de San Felipe), ամուր ափամերձ բաստիոն՝ տեղակայված Իսպանիայի Անդալուզիա նահանգի Ալմերիայի մարզի Նիխար մունիցիպալիտետի Լոս Էսկուլյոս քաղաքի Էսպարտո բարձունքում (ծածկագիր՝ AL-CAS-153)՝ Կաբո դե Գատա ազգային զբոսայգու ներսում (Parque Natural de Cabo de Gata), ծովի մակարդակից 8 մետր բարձրության վրա[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցվել է 1771 թվականին, Իսպանիայի թագավոր Կարլ III-ի օրոք՝ որպես ափամերձ պաշտպանական համակարգ։ Վերականգնվել է 1991 թվականին, մուտքն ազատ է, գտնվում է բարեկարգ վիճակում։ Գտնվում է Անդալուզիայի տարածաշրջանային կառավարման ենթակայության ներքո[4]։

Սան Ֆելիպեի ամրոցի բակը

Պահպանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի հունիսի 22-ից կառույցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural)[5]: Համաձայն 1949 թվականի ապրիլի 22-ի պաշտպանության ընդհանուր հռչակագրի և 1985 թվականի հունիսի 25-ի/Օրենք 16-ի՝ (BOE N 155, հունիսի 29, 1985) ընդգրկված է Իսպանիայի պատմական ժառանգությունների ցանկում[6]։ Անդալուզիայի տարածաշրջանային կառավարումը հատուկ ճանաչում է շնորհել Անդալուզիայի տարածաշրջանի ամրոցներին 1993 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  3. «Castillo de San Felipe o de Los Escullos - Web oficial de turismo de Andalucía». www.andalucia.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. Castillo de San Felipe o de Los Escullos (Níjar)
  5. Junta de Andalucía (ed.). «Instituto andaluz de Patrimonio Histórico. Castillo de San Felipe»
  6. Ley 16/1985 de 25 de junio (BOE número 155 de 29 de junio de 1985)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Varios autores. “Castillos de España (volumen I)”, Editorial Everest, S.A., León, 1997, pág. 63.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ֆելիպեի ամրոց (Լոս Էսկուլյոս)» հոդվածին։