Սանտիմետրային ալիքներ , 1-10 սմ երկարության (30-3 Գհց հաճախականության) ռադիոալիքներ։ Առանց զգալի աղավաղումների անցնում են Երկրիմթնոլորտով։ Տրուցոսֆերայում Սանտիմետրային ալիքների կլանումը ջրային գոլորշիներով ու անձրեի կաթիլներով էական է միայն a < 3 սմ երկարության ալիքների դեպքում։ Իոնոսֆերան գործնականում թափանցիկ է Սանտիմետրային ալիքների համար, և դրանք կարող են օգտագործվել կապի արբանյակներում, Երկիր - Տիեզերք կապի գծերում, ինչպես նաե ռադիոլոկացիայում ու ռադիոնավագնացության մեջ։ Գետնամերձ պայմաններում Սանտիմետրային ալիքները տարածվում են ուղիղ տեսանելիության սահմաններում, տրոպոսֆերայի անհամասեռություններից վերաճառա գայթվելու, դիֆրակցիայի և բեկունակության հետևանքով կարող են տարածվել նաև ավելի հեռու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 184)։