Սանսիդինո Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանսիդինո Սիլվա
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1994(1994-03-05)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Բիսաու, Գվինեա Բիսաու
Դիրք հարձակվող

Սանսիդինո Մալամ դա Սիլվա (մարտի 5, 1994(1994-03-05)[1], Բիսաու, Գվինեա Բիսաու), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[2], ով ներկայումս խաղում է կա՛մ հարձակվողի, կա՛մ եզրային կիսապաշտպանի դիրքում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանսիդինոն ծնվել է Գվինեա Բիսաուի մայրաքաղաք Բիսաուում։ 2012 թվականի նոյեմբերի 4-ին «Բենֆիկա Բ»-ի կազմում «Սպորտինգ Բ»-ի դեմ Սեգունդա Լիգայում 88-րդ րոպեից փոխարինման դուրս գալով նա անց է կացրել իր առաջին պրոֆեսիոնալ հանդիպումը[3]։ 2014 թվականի հունիսի 30-ին նրա պայմանագիրը «Բենֆիկա»-ի հետ ավարտվեց և նա լքել է ակումբը, բայց 2015 թվականի փետրվարի 24-ին նա հայտնել է, որ վերադառնում է «Բենֆիկա» և կնքել է հինգ տարվա պայմանագիր[4]։

2020 թվականի փետրվարի 29-ին «Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ պայմանագիր է ստորագրել Սիլվայի հետ[5]։

2021 թվականի օգոստոսի 5-ին Սիլվան տեղափոխվել է սաուդական «Ալ-Թարաջի» ֆուտբոլային ակումբ[6]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանսիդինոն 2010 թվականի ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի ժամանակ, որը տեղի էր ունենում Լիխտենշտեյնում, եղել է Պորտուգալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի անդամ։

Ավելի ուշ նրան հրավիրել են վերջնական կազմ, խմբային փուլից հետո նա խաղաց ևս երեք խաղ։

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ․
Ակումբ Մրցաշրջան Տնային առաջնություն Տնային գավաթ Լիգայի գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
խաղեր գոլեր խաղեր գոլեր խաղեր գոլեր խաղեր գոլեր խաղեր գոլեր
Բենֆիկա Բ 2012–2013 1 0 1 0
2013–2014 8 2 8 2
2015–2016 37 6 37 6
Կարիերայի ընդհանուրը 46 8 15 8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Sancidino Silva assina pelo FC Lausanne Record (pt)
  3. «Benfica B 1 – Sporting B 3». Liga. 2012 թ․ նոյեմբերի 4.
  4. «Sancidino Silva assinou por cinco anos» [Sancidino Silva signed for five years]. A Bola (պորտուգալերեն). 2015 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  5. «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ». facebook.com. FC Ararat Yerevan Facebook. 2020 թ․ փետրվարի 29. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  6. «أنهى رئيس مجلس إدارة النادي رسمياً اجراءات التوقيع مع اللاعب المحترف البرتغالي " سيلفا "».