Jump to content

Սանկտ Պետերբուրգի կրկեսային արվեստի թանգարան

Սանկտ Պետերբուրգի կրկեսային արվեստի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
ՎայրՍանկտ Պետերբուրգ
Պատկանում էՍանկտ Պետերբուրգի պետական մեծ կրկես
ՀասցեՖոնտանկա գետի ամբարտակ
Հիմնադրվել է1928
ՀիմնադիրՎասիլի Անդրեև
59°56′19.7″N 30°20′27.6″E / 59.938806°N 30.341000°E / 59.938806; 30.341000
Կայքwebcitation.org/6GGQRQaRe?url=http://www.circus.spb.ru/ru/muzej/
Քարտեզ
Քարտեզ

Սանկտ Պետերբուրգի կրկեսային արվեստի թանգարան, աշխարհի առաջին թանգարանը, որը նվիրված է կրկեսի պատմությանը[1]։ Թանգարանը գտնվում է Ֆոնտանկայի վրա Սանկտ Պետերբուրգի մեծ պետական կրկեսի շենքում։ Ներկայումս կապված կրկեսի շենքի կապիտալ վերանորոգման հետ՝ Ֆոնտանկայում թանգարանի դռները փակ են։ Ցուցանմուշները տեղափոխվել են «Կրկեսի արտիստների տուն» հյուրանոց՝ Ինժեներական փողոց, տուն 6 հասցեով, որտեղ աշխատում է ցուցահանդեսի և գրադարանի ձևաչափով։

Թանգարանի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին կրկեսի շենքում Ֆոնտանկայի վրա իր դռներն է բացել կրկեսային արվեստի աշխարհում առաջին թանգարանը։ Նրա հիմնադիրը Վասիլի Յակովլևիչ Անդրեևն էր[2]։ Անդրեևը շատ էր սիրում կրկեսը և հավաքում էր դրա հետ կապված ամեն ինչ։

1928 թվականի գարնանը Վասիլի Յակովլևիչը մասնակցել է «Շարժման արվեստ» ցուցադրությանը, որտեղ ցուցադրել է կրկեսի և էստրադայի մասին մանրակրկիտ ընտրված նյութեր։ Այդ էքսպոզիցիային ուշադրություն է դարձրել Լենինգրադի կրկեսի գեղարվեստական մասով փոխտնօրեն Գերշունին։ Նա զեկույցով դիմել է ՏՎԿ-ի վարիչ Ա. Մ. Դանկմանին[3] հատուկ թանգարանի ստեղծման համար։ 1928 թվականի օգոստոսի 8-ին Լենինգրադի կրկեսում կայացել է Կրկեսի և էստրադայի թանգարանի բացումը։

Ներկայումս թանգարանում հաշվվում է մոտ 90 000 պահպանման առարկաներ, որոնք բաժանված են հավաքածուների՝ լուսանկարադարան, տեսադարան, գրադարան, պաստառների, կրկեսային բրոշյուրների, թերթերի կտրվածքների, տարազների, ռեկվիզիտների բաժիններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Большой Санкт-Петербургский государственный цирк на Фонтанке». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. Андреев В. Я. В мире цирка и эстрады.
  3. Цирковых дел мастер А. М. Данкман(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]