Սանկտ Պետերբուրգի խաղալիքների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանկտ Պետերբուրգի խաղալիքների թանգարան
Տեսակխաղալիքների թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Հիմնադրվել է1997
Քարտեզ
Քարտեզ

Խաղալիքի թանգարան Սանկտ Պետերբուրգում, ոչ պետական մշակութային հաստատություն Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան)։ Թանգարանը հիմնադրվել է 1997 թվականին և դարձավ նմանատիպ երկրորդ կառույցը Ռուսաստանում՝ Սերգիև Պոսադում գտնվող խաղալիքների թանգարանից հետո։ Ներառված է Ռուսաստանի թանգարանների միության մեջ[1]։

Արվեստագիտության թեկնածու Մարիա Մարչենկոն, ով թանգարանի հիմնադիրներից մեկը և առաջին տնօրենն էր, թանգարանն այսպես է բնութագրել.

Սանկտ Պետերբուրգի թանգարանն ստեղծվել է որպես գեղարվեստական թանգարան, որը կոչված է հավաքելու, պահպանելու, ցուցադրելու և ուսումնասիրելու խաղալիքը ոչ միայն որպես նյութական մշակույթի բացառիկ երևույթ, այլ նաև որպես արվեստի հատուկ տեսակ, որի մեջ միահյուսվում են ազգային ավանդույթները և ամենաժամանակակից գեղարվեստական տենդենցները։
Ժողովրդական խաղալիք

Խաղալիքի թանգարանը դարձել է Սանկտ Պետերբուրգի առաջին ոչ պետական թանգարաններից մեկը։ Նրա գոյությունը պահպանվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունների շնորհիվ։ Թանգարանի հավաքածուն լրացվում է տարբեր երկրների ստեղծագործողների հեղինակային և արդյունաբերական արտադրության խաղալիքներով։ Այցելուները խաղալիքներին կարող են ծանոթանալ մշտապես թարմացվող ցուցադրություններում։ Թանգարանում գործում է նաև մանկական սենյակ, որտեղ լինում են նաև թատերական ցուցադրություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]