Սանիտարական տեխնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սանիտարական տեխնիկա, սանտեխնիկա, բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերում, քաղաքների, ավանների և արդյունաբերական ձեռնարկությունների տարածքում բնակչության կենցաղային, աշխատանքային և հանգստի պայմանների անհրաժեշտ սանիտարական բարելավման համար ծառայող՝ տեխնիկայի մի շարք բնագավառների ընդհանրացված անվանում։ Ավելի նեղ իմաստով Սանիտարական տեխնիկա ասելով հասկանում են ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, ջերմամատակարարման գազամատակարարման, օդափոխության, օղորակման (տես Կոնդիցիոնում օդի), բնակավայրերի մաքրման համակարգերի աշխատանքն ապահովող տեխնիկայի միջոցների համախումբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 179 CC-BY-SA-icon-80x15.png