Jump to content

Սանդի Լովրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանդի Լովրիչ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 28, 1998(1998-03-28)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Լիենց, Տիրոլ, Ավստրիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2006—2012 Ավստրիա Ռապիդ Լիենց
2012—2014 Ավստրիա Շտուրմ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014—2019 Ավստրիա Շտուրմ 64 (1)
2014—2017  Ավստրիա Շտուրմ II 31 (4)
2019—2022 Շվեյցարիա Լուանո 93 (9)
2022— Իտալիա Ուդինեզե 66 (6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 8.6.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 8.6.2024

Սանդի Լովրիչ (սլովեն.՝ Sandi Lovrić, մարտի 28, 1998(1998-03-28)[1][2], Լիենց, Տիրոլ, Ավստրիա), սլովենացի և ավստրիացի ֆուտբոլիստ, «Ուդինեզե» ակումբի և Սլովենիայի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լովրիչը «Շտուրմի» կազմում

Լովրիչը «Շտուրմ» ակումբի սան է։ 2014 թվականի օգոստոսի 17-ին Վիեննայի «Աուստրիայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը ավստրիական Բունդեսլիգայում՝ երկրորդ խաղակեսի վերջում փոխարինելով Մարկո Ստանկովիչին[3]։ 2019 թվականի ապրիլի 7-ին մայրաքաղաքային «Աուստրիայի» դեմ խաղում Սանդին խփել է իր առաջին գոլը «Շտուրմի» կազմում[4]։ Նույն թվականի ամռանը Լովրիչը տեղափոխվել է շվեյցարական «Լուգանո»։ Հուլիսի 28-ին «Թունի» դեմ խաղում նշել է իր նորամուտը շվեյցարական Սուպերլիգայում[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Սանդի Լովրիչն ընդգրկվել է Ավստրիայի պատանեկան հավաքականի հայտացուցակում՝ Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար։ Իսպանիայի դեմ մրցաշարի առաջին խաղում նա դարձել է գոլի հեղինակ[6]։ Լովրիչը մասնակցել է Խորվաթիայի[7] և Բուլղարիայի[8] թիմերի դեմ խաղերին։

2016 թվականին Ավստրիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում Լովրիչը Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Պորտուգալիայի[9], Իտալիայի[10] և Գերմանիայի[11].

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շտուրմ»

  • Ավստրիայի գավաթակիր - 2017/18

«Լուգանո»

  • Շվեյցարիայի գավաթակիր - 2021/22

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Շտուրմ VS. Աուստրիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  4. «Աուստրիա Վիեննա VS. Շտուրմ 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ ապրիլի 7.
  5. «Լուգանո VS. Թուն 0:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  6. «Իսպանիա (մինչև 17) VS. Ավստրիա (մինչև 17) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  7. «Խորվաթիա (մինչև 17) VS. Ավստրիա (մինչև 17) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  8. «Ավստրիա (մինչև 17) VS. Բուլղարիա (մինչև 17) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  9. «Պորտուգալիա (մինչև 19) VS. Ավստրիա (մինչև 19) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  10. «Իտալիա (մինչև 19) VS. Ավստրիա (մինչև 19) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  11. «Ավստրիա (մինչև 19) VS. Գերմանիա (մինչև 19) 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդի Լովրիչ» հոդվածին։