Սամվել Շահգալդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Շահգալդյան
Ծնվել էապրիլի 1, 1951(1951-04-01) (73 տարեկան)
ԾննդավայրԱխտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Սամվել Սուրենի Շահգալդյան ապրիլի 1, 1951(1951-04-01), Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Շահագլդյանը ծնվել է 1951 թվականի ապրիլի 1-ին Հրազդանի շրջանի Ալափարս գյուղում։ 1987 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ստացել է ճարտարագետմեխանիկի որակավորումը։ 1969-1971 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1972-1977 թվականներին աշխատել է Ալափարսի խորհտնտեսությունում տնտեսագետ, 1977-1988 թվականներին Չարենցավանի դարբնոցամամլիչային գործարանում` տնտեսագետ, արտադրամասի պետ, 1988-1991 թվականններին Ավտոբեռնիչների գործարանում` կուսկոմիտեի քարտուղար[1], 1991-1993 թվականներիին՝ գլխավոր տնօրենի տեղակալ։ 1993-1996 թվականներին եղել է Չարենցավանի ձուլման սարքավորումների գործարանի տնօրեն, իսկ 1996-1997 թվականներին` գործիքաշինական գործարանի տնօրեն, 1997-1998 թվականներին եղել է «Մորճ» ՓԲԸ խորհրդի նախագահ, իսկ 1999-2003 թվականներին եղել է «Արմավտո» ԲԲԸ գլխավոր տնօրեն։

2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 43 ընտրատարածքից[2]։ Մինչև 2006 թվականի մայիսի 22-ը եղել է ՕԵԿ և ՕԵ խմբակցության անդամ։ 2006 թվականի մայիսի 25-ից եղել է «Գործարար» պատգամավորական խմբի անդամ, անկուսակցական։ Եղել է Ազգային Ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Шахгалдян Самвел Суренович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  2. «ԿԸՀ-ը գրանցեց ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված 53 պատգամավորի». armenpress.am. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.