Սամվել Աբրահամյան (բանասեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Աբրահամյան
Ծնվել էհունվարի 6, 1954(1954-01-06) (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1976)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու

Սամվել Աբրահամի Աբրահամյան (հունվարի 6, 1954(1954-01-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասեր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961-1971 թվականներին սովորել է Երևանի թիվ 8, այնուհետև թիվ 55 դպրոցներում, 1971-1976 թվականներին՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի անգլիական բաժնում։

1976 թվականին ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի միջազգային բանվորական շարժման ինստիտուտի ասպիրանտուրա։ 1980 թվականին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 2008 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։

1980-1991 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի հասարակական-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, գիտական քարտուղար, 1991-1995 թվականներին՝ Սփյուռքահայության հետ կապերի կոմիտեի գիտական քարտուղար և գլխավոր մասնագետ, 1995-1997 թվականներին՝ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարանի անգլերենի դասախոս և արտասահմանյան կապերի գործով պրոռեկտոր։ 1997 թվականից աշխատում է ԵՊՀ անգլերենի թիվ 1 ամբիոնում որպես դասախոս, ապա՝ դոցենտ։ 1998-2009 թվականներին եղել է ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 2009 թվականին ընտրվել է նույն ֆակուլտետի դեկան։

Հեղինակ է շուրջ 40 գիտական և գիտամեթոդական աշխատությունների՝ նվիրված Անգլիայի երկրագիտության, անգլերենի դասավանդման, ազգային մշակույթի և լեզվագիտակցության հարցերին։ Հեղինակ է նաև «English Customs, Traditions and Festivals» (Yerevan, 2008) ուսումնական ձեռնարկի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 58։