Jump to content

Սահասավառնակներ և դելտապլաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սահասավառակներ, առանց շարժիչի թեթև օդանավեր։

Սահասավառնակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահասավառակները պարզունակ կառուցվածքով թռիչքի համար նախատեսված սարքեր են, որոնք թռչում են տրամատի և թերմալների(տաք օդի հոսանքներ) շնորհիվ։ Տրամատը թևի լայնակի կտրվածքն է։ Այն ապահովում է վերսլացք՝ օդի շատ փոքր հակազդեցությամբ։Որքան արագ է օդը հոսում թևերի վրայով, այնքան ավելի է բարձրանում սահասավառնակը։ Իսկ թերմալները օդաչուները փնտրում են օդում, որոնք պտտվում են և բարձրանում մթնոլորտ՝ վերսլացք ապահովելու նպատակով։ Փոռձառու օդաչուները կարող են ժամերով մնալ օդում հենց թելմանների շնորհիվ։ Սահասավառնակը չունի շարժիչ և օդ բարձրանալու համար անհրաժեշտ է այն քաշել օրինակ ավտոմեքենայով կամ օդանավով։ Երբ սահասավառնակը բարձրանում է օդ, օդաչուն արձակում է քաշող պարանները և կարողանում է սահուն սավառնել։ Սահասավառնակների թևերին և պոչին ինչպես շարժիչով օդանավերի վրա կան կառավարման մակերևույթներ, որը օդաչուին հնարավորություն է տալիս շարժվել ճշգրիտ ուղղությամբ։ Սահասավառնակները ունեն նաև «օդային արգելակներ», որոնք դուրս են գալիս թևերից՝ ապահովելով ուղղաձիգ և արագ վայրէջք։

  • Տ. Հովսեփյան ՙՙ«1000 հարց և պատասխան» Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն