Սահակ Հովհաննիսյան
Սահակ Մարատի Հովհաննիսյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | հունահռոմեական ոճի ըմբիշ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 20, 2001 (23 տարեկան) |
Ծննդավայր՝ | Աշտարակ, Հայաստան |
Մարզիչ(ներ)՝ | Մարտին Ալիխանյան |
Քաշ՝ | 60 կիլոգրամ |
Սահակ Մարատի Հովհաննիսյան (հունվարի 20, 2001, Աշտարակ, Հայաստան), հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, 60 կգ․ քաշային կարգում 2018 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն[1] և նույն տարվա պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[2]։ 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է։ Նույն թվականին դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահակ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 20-ին Երևանում։ Բնակվում է Աշտարակում, որտեղ էլ սկսել է զբաղվել ըմբշամարտով դեռ 5 տարեկանից։ 8 տարեկանից մարզումները շարունակել է Երեւանում և մինչ օրս հաճախում է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց։ Մարզվում է անձնական մարզիչ Մարտին Ալիխանյանի գլխավորությամբ։
2018 թվականին մայիսին Մակեդոնիայում անցկացվող հունահռոմեկան ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչում, հանդես գալով 60 կգ քաշային կարգում, Սահակ Հովհաննիսյանը 5:3 հաշվով հաղթելով վրացի Գեորգի Չխիկվաձեին նվաճեց Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոնի տիտղոսը, իսկ նույն տարվա հոկտեմբերին Բուենոս Այրեսում ընթացող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում երրորդ տեղի համար գոտեմարտում 9:0 հաշվով հաղթելով մեքսիկացի Միգել Ուգանդեին արժանացավ բրոնզե մեդալի։
Սահակը երազում է դառնալ Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն։ Նա նաև ֆուտբոլի մեծ սիրահար է։ Նա իր հարցազրույցներից մեկում նշել էր՝ «Մարզիկ լինելը դեռ շատ քիչ է, պետք է կարողանալ տարբեր բնագավառներից գլուխ հանել։ Կարիերան երկար չի տեւում, հետագա կյանքի ու զբաղվածության մասին էլ պետք է մտածել ու համապատասխան գիտելիքներ ստանալ»[3]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն 60 կգ․ քաշային կարգում
- 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ․ քաշային կարգում
- 2019 թվականի երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
- 2019 թվականի ԱԱ-ի արծաթե մեդալակիր
- 2021 թվականի երիտասարդական ԱԱ-ի արծաթե մեդալակիր
- 2022 թվականի Մ23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահակ Հովհաննիսյան. Եթե արծաթե մեդալ էինք նվաճել, ուրեմն դրան էինք արժանի