Jump to content

Սալիմ Քալլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալիմ Քալլաս
արաբ․՝ سليم كلاس‎‎
Ծնվել էնոյեմբեր 13, 1936
ԾննդավայրԴամասկոս, Սիրիա
Մահացել էդեկտեմբեր 2, 2013
Մահվան վայրԴամասկոս, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունդերասան

Սալիմ Քալլաս (նոյեմբեր 13, 1936-դեկտեմբեր 2, 2013), սիրիացի դերասան է և սիրիական դրամայի արվեստագետ հիմնադիրներից մեկն է։ Ծնվել է Դամասկոսում և դերասանական գործունեությունը սկսել է 1970 թվականին։ Նա իր կարիերայի ընթացքում մի շարք կարևորագույն արվեստի գործեր է ներկայացրել։

Սալիմ Քալլասը հատուկ տեղ էր գրավում սիրիական և արաբական հեռուստատեսությունում։ Մասնակցել է մի շարք կարևոր պիեսների, կինոնկարների և հեռուստատեսային հաղորդումների պատրաստմանը։ Նա մի շարք արաբական և եգիպտական ֆիլմերում ունեցել է դերեր։

  • Հայելիներ
  • Ժամանակի պատը
  • Թաղամասի դուռը 1 2 3 4 5
  • Չորս տարվա պատերազմ
  • Լռության սահմանը
  • Իշամեղուների բույնը
  • Սալհիայի գիշերները
  • Պապիկիս տունը
  • Կեղծ խոստովանությունները
  • Հորեղբոր զավակներ
  • Շորտ, ներքնաշապիկ և գլխարկ

Սիրիացի արվեստագետ Սալիմ Քալլասը մահացել է Դամասկոսում՝ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին՝ սրտի կաթվածի պատճառով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]