Jump to content

Սաթմանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան Հայաստանի բնակավայրեր
Սաթմանց
Սաթմանց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասՄահմուդիի գավառ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Սաթմանց (Աշխարհ)##
Սաթմանց (Աշխարհ)

Սաթմանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մահմուդիի գավառում։

Վանի վիլայեթի Սարայ (Մահմուդիե) գավառում, Սարայից հվ․՝ Կոտոր գետի վերին հոսանքի շրջանում։ XX դ․ սկզբին ուներ շուրջ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, մասաբ՝ անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչների մեծ մասը, նախքան 1914-ի դեկտեմբերին Սարայում թուրք, կառավարության կազմակերպած ջարդերը, հեռացել և ապաստանել է Արևելյան Հայաստանում։

Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 103