Սաթենիկ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաթենիկ Հովհաննիսյան
Satenik Hovhannisyan.jpg
Ծնվել էօգոստոսի 15, 1953(1953-08-15) (65 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և ԽՍՀՄ նկարիչների միություն

Սաթենիկ Զորիկի Հովհաննիսյան (1953, օգոստոսի 15)` հայ նկարչուհի, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1989 – 1991), ՀՀ նկարիչների միության անդամ (1991-ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթենիկ Հովհաննիսյանը ծնվել է 1953թ. Հայաստանում: 1976թ. ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը։ Մասնագիտացել է վաստակաշատ արվեստագետներ Անատոլի Գրիգորյանի, Վերգինե Հայրապետյանից, Միքայել Հովհաննիսյանի, Վովա Ռեզենի մոտ: 1978 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, ինչպես, օրինակ, 1984թ. Կանադայում, 1986թ. Ռուսաստանում և այլն: 1989–1991թթ. եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: 1991թ.-ից ՀՀ նկարիչների միության անդամ է: 1976 -1979թթ. նկարչության ուսուցչուհի է եղել Երևանի N142 միջնակարգ դպրոցում: 1979–1982թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի ‹‹Հայագիտական›› կենտրոնում՝ որպես պատմական նմուշների վերականգնող: Վերականգնված աշխատանքների մեծ մասը գտնվում է «Սարդարապատ» պետական ազգագրության թանգարանում: 2002–2003թթ. աշխատել է Նաղաշ Հովնաթանի անվան գեղարվեստի ակադեմիայում՝ որպես գեղանկարչության դասախոս։ 2004 թվականից ցայսօր դասավանդում է Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի կենտրոնական գրադարանին կից նկարչական ստուդիայում[1][2][3]։ Վարում է անհատական դասընթացներ մասնագետների և սիրողական խմբերի համար։ Ունի իր նկարչական արվեստանոցը (1989-ից)։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթենիկ Հովհաննիսյանը նկարել է վաղ հասակից։ Նրա ինքնատիպ ձեռագիրը, ստեղծարար միտքը ժամանակի ու վարպետության կատարելագործման ընթացքում ստեղծել են բնապատկերների[4], դիմանկարների, նատյուրմորտների անշփոթելի շարքեր[5]։ Ներշնչվել է Մարտիորոս Սարյանի, Հարություն Կալենցի, Մինաս Ավետիսյանի և ֆրանսիական իմպրեսիոնիստների գործերից ու ստեղծագործական մտքի անսպառ երևակայությունից[6]։ Պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ է։ Նրա մի քանի տասնյակ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Հոլանդիա, Շվեդիա, Արգենտինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Ռուսաստան և այլն)։

Կարծիքներ Սաթենիկ Հովհաննիսյանի արվեստի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

‹‹.... գեղանկարչուհու հախուռն և «քաոսային» թվացող վրձնահարվածների ներքին շերտերում երաժշտություն ու հեքիաթային անդորր կա: Գույների ճաշակավոր համադրումները, մտացածին ու խոհածին տրամադրությունները, ինչ-որ տեղ «մանկական» անմիջականությունն ու բավական հասուն արվեստագետի աշխարհընկալումային զուգորդումները հնարավորություն են ընձեռում ենթադրելու, որ գործ ունենք ճշմարիտ արվեստի հետ››: 08.10.1991, Հովիկ Հովեյան, գրող, նախկին ՀՀ մշակույթի նախարար, ներկայում Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն

‹‹....հեղինակը օժտված է գեղանկարչի բնատուր շնորհքով և հասել է որոշակի վարպետության:Նրա արվեստը իհարկե ինքնուրույն է և ինքնաբուխ, բայց և շատ կողմերով կապված է արդի հայ նկարչության ավանդների հետ, հարազատ է մեր զգացումներին....››: 10.10.1991 Տիգրան Թոքմաջյան, նկարիչ

«Այցելելով բազմաթիվ ցուցահանդեսներ, միայն նկարչուհին որը ստիպեց հասկանալ և հարգել նման շկոլան: Ես, որպես արվեստին մոտ կանգնած մարդ, առաջին անգամ տեսա հայ շնորհալի նկարչուհու: Չզարմանաք մեծարման համար, որովհետև միշտ մեծարվել են ինչ-որ միջնորդությամբ, բայց այս անգամ՝ ոչ»: 12.09.1995թ. Էլբակյան

«Սաթենիկը հրաշալի, ինքնատիպ նկարիչ է, ցավում եմ, որ մինչ այս ցուցահանդեսը ծանոթ չեմ եղել նրա ստեղծագործություններին: Նուրբ, միաժամանակ կրքոտ գեղանկարչություն, կտավի կամ կարտոնի մակերեսի բարձր կուլտուրա. ահա՛ թե ինչն է բնորոշ գեղանկարչուհի Սաթենիկ Հովհաննիսյանին»: 14.07.2004թ. Վարուժան Վարդանյան, ՀՀ վաստակավոր նկարիչ

«....մեծ դինամիկա և շարժում, ուժով արվեստ է: Բրավո՛, Սաթե՛ն»: 20.07.2004թ. Խորեն Աբրահամյան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևան, Լրագրողների տուն, 1991թ.-առաջին անհատական ցուցահանդես

Երևան, ՀՀ նկարիչների միություն, 1995թ.-երկրորդ անհատական ցուցահանդես

Երևան, ՀՀ նկարիչների միություն, 2004թ.-երրորդ անհատական ցուցահանդես

Երևան, ՀՀ նկարիչների միություն, 2011թ.-չորրորդ անհատական ցուցահանդես

Երևան, ՀՀ նկարիչների միություն, 2018թ.-հինգերորդ անհատական ցուցահանդես

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՆՈՐ ՆՈՐՔ ԼՈԻՐԵՐ: Հանրապետության տոնը Նոր Նորքի կենտրոնական գրադարանում 28.05.2013»։ ՆՈՐ ՆՈՐՔ ԼՈԻՐԵՐ։ Վերցված է 2018-06-05 
  2. «Նոր Նորք Վարչական Շրջան»։ www.facebook.com (հայերեն)։ Վերցված է 2018-06-05 
  3. «Հանրապետության տոնը Նոր Նորքի կենտրոնական գրադարանում | Ֆեյսբուք»։ web.facebook.com (հայերեն)։ Վերցված է 2018-06-05 
  4. Gallery 2018 Artmajeur Online Art։ «Search "satenik hovhannisyan"»։ Artmajeur Online Art Gallery։ Վերցված է 2018-06-05 
  5. «Լավագույն կին գեղանկարիչներից... Սաթենիկ Հովհաննիսյան (լուսնկարներ)»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  6. Gallery 2018 Artmajeur Online Art։ «Search "satenik hovhannisyan"»։ Artmajeur Online Art Gallery։ Վերցված է 2018-06-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]