Սաբահ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սաբահ (պարբերական)ից)
Սաբահ
Տեսակհանդես
Լեզուռուսերեն
Կայքjazyszlar.karaimi.org/index.php?m=0&p=8

Սաբահ (հայերեն՝ Լուսաբաց), վոլինյան կարաիմների գրական-պատմական գիտական ամսագիր, որի առաջին և միակ համարը լույս է տեսել 1914 թվականի ապրիլին[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագիրը հիմնադրվել է 1914 թվականին, Լուցկում։ Գլխավոր խմբագիր և հրատարակիչ է հայտարարվել Էմիլիա Ռուդկովսկայան, բայց իրական խմբագիրն ու հիմնադիրը կարաիմցի գրող Սերգեյ Ռուդկովսկին էր[4][1][5]։ Ի սկզբանե նախատեսվում էր ամսագիրը հրատարակել ռուսերեն, կարաիմերեն, թաթարերեն և արաբերեն լեզուներով[6][4]։

Ընդհանուր առմամբ, այն կառուցվածքով նման էր «Կարաիմյան կյանք» ամսագրին։

  • վերլուծական հոդվածներ կարաիմների պատմական զարգացման ու ժամանակակից հասարակական զարգացման մասին,
  • կարաիմյան արձակագրություն
  • կարաիմյան կյանքի ժամանակագրություն[7]։

«Սաբաh»-ի նպատակն էր արևմտյան և հարավային կարաիմների հոգևոր միասնությունը, այդ պատճառով կարաիմների այս ամսագրում մեծ դեր էին խաղում Տավրիչեսկոեի կարաիմների հոգևոր վարչության իրադարձությունները. նոր գահամի ընտրությունը, Չուֆուտ-Կալեի վերականգնումը և այլ[7]։

Ամսագրում հրապարակված Կ. Աբկովիչի «Հանդիպում» պատմվածքը և Ս. Ռուտկովսկու «Կարաիմյան փոքր սիրավեպը»-ը ըստ պատմաբան Դմիտրի Պոխորովի «բնութագրվում է այդ ժամանակաշրջանի կարաիմյան ազգային միջավայրի կենցաղի և սովորույթների ճշգրիտ նկարագրությամբ և կոլորիտով»[3]։

Ամսագիրը դադարել է գոյություն ունենալ, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Լուցկի կարաիմների մեծ մասը տարհանվել է Ղրիմ և ռուսական կայսրության արևելյան շրջաններ[8]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Հոդվածի անվանում Էջեր
1 Լևի Տ. Օլիմպիական խաղերը Չուֆուտ-Կալեի բարձունքներում 1—7
2 Ռուդկովսկի Ս. Գահամ-Բաշու ընտրություններին 7—11
3 Ռուդկովսկի Ֆ. Անհետաձգելի հարց 12—14
4 Ռուդկովսկի Ս «Ամեն ինչ իր ժամանակին» (պատմություն) 15—18
5 Աբկովիչ Կ. Հանդիպում (պատմություն) 18—21
6 Ռուդկովսկի Ս. Փոքրիկ կարաիմյան սիրավեպ 21—44
7 Ժամանակագրություն 45—46

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Anna Sulimowicz Karaimskie czasopisma(լեհ.) // Awazymyz : Pismo Historyczno-Społeczno-Kulturalne Karaimów. —Wrocław; Gdańsk; Warszawa, 1999. — № 2 (3). — С. 13—14. — ISSN 1733-7585.
  2. Bibliographia Karaitica, 2011, էջ 132
  3. 3,0 3,1 Прохоров Д. Фольклорные сюжеты и мотивы на страницах караимских периодических изданий середины XIX — начала XX века / отв. ред. О. В. Белова // Устное и книжное в славянской и еврейской культурной традиции : сб. статей. — М., 2013. — С. 157. — (Академическая серия ; вып. 44).
  4. 4,0 4,1 Kizilov, 2015, էջ 76
  5. Michał Németh Sergiusz Rudkowski(լեհ.) // Awazymyz : Pismo Historyczno-Społeczno-Kulturalne Karaimów. —Wrocław, 2006. — № 3 (14). — С. 17. — ISSN 1733-7585.
  6. Mariusz Pawelec Sto lat temu: literacki świt nad Styrem(լեհ.) // Awazymyz : Pismo Historyczno-Społeczno-Kulturalne Karaimów. —Wrocław, 2014. — Т. 25. — № 3 (44). — С. 18—22. — ISSN 1733-7585.
  7. 7,0 7,1 Яблоновська, 2006, էջ 65
  8. Kizilov, 2015, էջ 78

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]