Սաբահգյուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբահգյուլ
Սաբահգյուլ
Տեսականձնանուն
Սեռիգական
Նշանակությունառավոտյան վարդ
Ծագում
Ծագման լեզուարաբերեն
պարսկերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Սաբահգյուլ» սկսվող էջեր

Սաբահգյուլ, արաբական և պարսկական իգական անուն։ Կազմված է արաբերեն «սաբահ» («առավոտ») և պարսկերեն «գյուլ» արմատներից և նշանակում է «առավոտյան վարդ»։ Հին մատենագրության մեջ ավանդված չէ այս անունը. գործածական է այժմ միայն Արցախի հետամնաց գյուղերում, միայն որպես իգական անուն։ Սակայն ժամանակին գործածական է եղել նաև որպես արական անուն, քանի որ գոյություն ունի նաև Սաբահգյուլյան (արևմտահայերեն տառադարձությամբ՝ Սապահկիւլեան) ազգանունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան // Հայոց Անձնանունների Բառարան // Երևան։ Երևանի պետական համալսարանի հրատարակություն, 1946. — Հ. Դ — էջ 334-335 — 682 էջ.