Jump to content

Ռոքվելի մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոքվելի Մեթոդ, 20 դարի ամերիկացի մետալուրգ Ս․ Պ․ Ռոքվելի անունով] նյութերի կարծրությունը որոշելու եղանակ, կատարվում է փորձարկվող մակերևույթի վրա գագաթի 120° անկյուն ունեցող ալմաստե ինդենտորով կամ 1/16" կամ 1,588 մմ տրամագծով պողպատե մխված գնդիկով ներճնշելով։ Ըստ Ռոքվելի՝ կարծրությունը չափվում է պայմանական միավորներով։ Որպես կարծրության միավոր ընդունված է այն մեծությունը, որը համապատասխանում է ծայրապանակի 0,002 մմ-ով առանցքային տեղաշարժին։ Ըստ Ռոքվեի մեթոդի փորձարկումը կատարում են սեղանի վրա տեղադրված հատուկ սարքերով, որոնք ունեն փորձարկումից անմիջապես հետո կարծրության թիվը ցույց տվող ինդիկատոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 709