Ռուս կանանց միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղղափառ Ստավրոպիգյան եղբայրության տպարանը, որտեղ 1930-ական թվականներին տեղակայված էր ռուս կանանց միությունը
Ռուս լրագրողների եղբայրական գերեզման, որտեղ թաղված է Ալեքսեևիչը

Ռուս կանանց միավորում, գալիցկո–ռուսական կանանց միություն։

Միությունը հիմնադրվել է Կլավդիա Իվանովո Ալեկսեևիչի կողմից 1878 թ․ Լվովում Ուսպենսկայա եկեղեցում։

Ռուսական կանանց միությունը նախկինում կազմում էին Ստրավրոպիգի ինստիտուտի կանայք և աղջիկները։ Միությանն անդամագրվեցին Ալեքսանդրա Շարանևիչը, Լեոկարդիա Մոնչալովսկայան, Ֆելինա Օգանովսկայան, Եվգենյա Պավենցկայան, Մարիյա Սավուլյակը, Ստեֆանիա մարկովնան՝ շուրջ 110 անդամներ։ Հասարակության անդամները ստիպված էին տանն անցկացնել ռուսական ավանդույթները և ծեսերը։ Բացի դրանից, նրանք ինստիտուտի ներսում կազմակերպում էին երեկոներ և տոնակատարություններ, որին հրավիրում էին գալիցկո–ռուսական շարժման այլ մասնակիցներ[1]։

1895 թվականին հասարակության պահանջով Լվովում բացվեց գիշերօթիկ դպրոց աղջիկների համար, որը գործում էր մինչև 1939 թվականը (Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում աշխատեց ընդհատումներով)։ 1937-1939 թթ. Միությունը հրապարակեց «Օչագ» ռուսական պարբերականը կանանց համար, որի խմբագիրը Ն. Կ. Էթինգերն էր (հրատարակվել է 3 համար)։ Ինչպես շատ այլ ուսումնական հաստատություններ, այնպես էլ Ռուս կանանց միությունը և նրա հաստատությունը փակվեցին խորհրդային իշխանությունների կողմից։ Դա 1939 թվականին էր, երբ Գալիցիան միացավ ՈՒՍՍՀ-ին։ Լվովում, Ռուս կանանց միությունը գտնվում էր Կորնյատով 1 փողոցի վրա, իսկ 1930-ական թվականներին՝ Բլյախարսկի փողոց, 9 հասցեում (տեղակայված էր Ստավրոպոլի ինստիտուտի տպագրատան պատմական շենքում)։ Միության մեջ գործում էր գրադարան-ընթերցասրահը։ Նմանատիպ կառույցները Բուկովանիում անվանում էին «Ռուս կանանց միություն»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ставропигийский институт». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бендасюк С. Полустолетие Общества Русских дам во Львове // Русский голос, № 255, 27 июня 1928 года.
  • Полянскій. Исторія общества «Русских Дам» в Львове. Коломыя, 1905. — 61, [2] c.