Ռուս-պակիստանյան հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուս-պակիստանյան հարաբերություններ
Ռուսաստան և Պակիստան

Ռուսաստան

Պակիստան

Ռուս-պակիստանյան հարաբերություններ (ռուս.՝ Российско-пакистанские отношения), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միջև:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1948 թվականին։ Ստորագրվել են համաձայնագրեր առևտրի (1956), Պակիստանում նավթի և գազի հայտնաբերման գործում տնտեսական և տեխնիկական աջակցություն ցույց տալու (1961), վարկ տրամադրելու, օդային հաղորդակցության (1963), մշակութային և գիտական համագործակցության (1965) վերաբերյալ։ 1966 թվականի տնտեսական և տեխնիկական համագործակցության համաձայնագիրը նախատեսում էր օգնություն Պակիստանին 1966-1972 թվականների տնտեսական ծրագրերի իրականացման և մի շարք օբյեկտների կառուցման գործում։ Հնդկա-պակիստանական ռազմական կոնֆլիկտի (1971) կապակցությամբ խորհրդա-պակիստանյան կապերը խզվեցին և վերականգնվեցին 1972 թվականին։ 1973 թվականի արձանագրությունը, նախատեսում էր օգնություն Պակիստանին մետալուրգիական գործարանի, ջերմաէլեկտրակայանի, ռադիոկայանի կառուցմանը և երկրաբանական-հետախուզական աշխատանքներում։ Ավելի ուշ ստորագրվել են նաև առևտրական նավագնացության համաձայնագիր և 1979-1981 թվականների տնտեսական և գիտական փոխանակության ծրագիր (1979


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 10 CC-BY-SA-icon-80x15.png