Ռուս-ալժիրական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուս-ալժիրական հարաբերություններ
Ալժիր և Ռուսաստան

Ալժիր

Ռուսաստան

Ռուս-ալժիրական հարաբերություններ (ռուս.՝ Российско–алжирские отношения, արաբ․՝ العلاقات الروسية الجزائرية‎‎‎‎), դիվանագիտական հարաբերություններ են Ռուսաստանի Դաշնության և Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1962 թվականին (դե-ֆակտո՝ 1960 թվականից)։ Կնքվել են առևտրային, վճարային, մշակութային համագործակցության, տնտեսական և տեխնիկական համագործակցության (1963), օդային հաղորդակցության (1964), Ալժիրի տնտեսության որոշ ճյուղերի և մշակույթի ասպարեզում համագործակցության զարգացման (1965) մասին համաձայնագրեր ու արձանագրություններ։ 1970-ական թվականներին ստորագրվել են առևտրի, ծովային նավագնացության, 1974—1977 թվականին՝ ապրանքային մատակարարման և նոր համաձայնագրեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 513 CC-BY-SA-icon-80x15.png