Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողով
Центральная избирательная комиссия Российской Федерации
Изображение логотипа
Տեսակelection commission?
Երկիր Ռուսաստան
ՀապավումЦИК России
Ստեղծման թվական1993
ՇտաբակայանՄոսկվա, Ռուսաստան
Կայքcikrf.ru

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողով (ռուս.՝ Центральная избирательная комиссия Российской Федерации), դաշնային պետական մարմին, որը ձևավորվում է ընտրական օրենսդրությանը համաձայն, Ռուսաստանի դաշնությունում կազմակերպում է ընտրություններ և հանրաքվեներ, որը իր իրավասության սահմաններում անկախ է պետական իշխանության այլ մարմիններից։

1995 թվականից Ռուսաստանի ԿԸՀ-ն բաղկացած էր 15 անդամից, որոնցից 5-ը նշանակվում են նախագահի կողմից, 5-ը Դաշնության խորհրդի կողմից, 5-ը՝ Պետական դումայի կողմից։ Ռուսաստանի ԿԸՀ լիազորությունների ժամկետը կազմում է 4 տարի։ Ռուսաստանի ԿԸՀ-ն պետական կոլեգիալ մարմին է, բայց չի պատկանում իշխանության ոչ մի երեք հիմնական ճյուղերի, հանդիսանում է իրավաբանական անձ է և գործում է մշտական հիմունքներով։ Հանձնաժողովն ունի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, աշխատակազմ, խորհրդակցական և խորհրդատվական մարմիններ։ ԿԸՀ-ին կից ստեղծվել է Ռուսաստանի տեղեկատվայնացման դաշնային կենտրոնը, որն ապահովում է Ռուսաստանի Դաշնության Ընտրությունների Պետական ավտոմատացված համակարգի ստեղծումը և շահագործումը։ Ռուսաստանի ԿԸՀ-ն նիստերին որոշումներ է ընդունում ձայների մեծամասնությամբ։ Դաշնային հանրաքվեների և դաշնային ընտրությունների կազմակերպումը և անցկացմումը (Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններ, Պետական դումայի պատգամավորների ընտրություններ) բոլոր ընտրական հանձնաժողովների հետ կապված հանդիսանում է վերադաս հանձնաժողովը, որը մասնակցում է ընտրությունների կազմակերպմանը։

Ռուսաստանի ԿԸՀ-ն վերահսկողություն է իրականացնում քաղաքացիների ընտրական իրավունքների համար, ապահովում է ընտրությունների նախապատրաստման և հանրաքվեների անցկացման համար, կազմակերպում է դրանց ֆինանսավորումը և վերահսկում է բյուջետային միջոցների բաշխումը, իրականացնում է այլ լիազորություններ[1]։

Ռուսաստանի ԿԸՀ-ի գործող կազմը կազմավորվել է 2016 թվականին, մինչ այդ հանձնաժողովը ձևավորվել է 1993, 1996, 1999, 2003 և 2011 թվականներին։  Գտնվում է հետևյալ հասցեյում՝ քաղաք Մոսկվա Մեծ Չերկասի նրբանցք, տուն 9։ Ռուսաստանի ԿԸՀ-ի աշխատակազմի անձնակազմի թվաքանակը 2017 թվականին բաղկացած էր 277 աշխատակիցներից[2]։

 Ռուսաստանի ԿԸՀ նախագահների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Ռյաբով, 1993 թվականից մինչև 1996 թվականի սեպտեմբերի 24
  • Ալեքսանդր Իվանենկո, 1996-1999 թվականներ
  • Ալեքսանդր Վեշնյակով, 1999 թվականի մարտի 24-ից մինչև 2007 թվականի մարտի 26
  • Վլադիմիր Չուրով, 2007 թվականի մարտի 27-ից մինչև 2016 թվականի մարտի 27
  • Էլա Պամֆիլովա, 2016 թվականի մարտի 28

Ռուսաստանի ԿԸՀ-ի կազմ (2011—2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր  Չուրով, նախագահ
  • Ստանիսլավ Վավիլով, նախագահի տեղակալ (նախագահի կողմից)
  • Լեոնիդ Իվլև, նախագահի տեղակալ (նախագահի կողմից)
  • Նիկոլայ Կոնկին, քարտուղար (Դաշնային խորհրդից)

Անդամներ

  • Օլեգ Լավրով (Պետդումայից)
  • Տատյանա Վորոնովա (մինչ 2012), Դենիս Պանշին (Պետդումայից)
  • Մայա Գրիշինա (Նախագահի կողմից ),  համակարգում է այն հարցերը, որոնք կապված են ընտրական օրենսդրության պահպանման հետ
  • Սերգեյ Դանիլենկո (Պետդումայից)
  • Ելենա Դուբրովինա (Դաշնային խորհրդից)
  • Անտոն Լոպատին (Դաշնային խորհրդից)
  • Եվգենի Կոլյուշին (Պետդումայից)
  • Վալերի Կրյուկով (Պետդումայից)
  • Նինա Կուլյասովա (Դաշնային խորհրդից)
  • Բորիս Էբզեև (Նախագահի կողմից)
  • Շապիև Սիյաբշախ (Դաշնային խորհրդից)

Ռուսաստանի ԿԸՀ կազմ (2016 թ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլլա Պամֆիլովա, նախագահ (Նախագահի կողմից)
  • Ալեքսանդր Կինյով (նախագահի կողմից)
  • Վասիլի Լիխաչյով (նախագահի կողմից)
  • Եվգենի Շևչենկո (նախագահի կողմից)
  • Բորիս Էբզեև (նախագահի կողմից)
  • Նիկոլայ Լևիչև (Պետդումայից),
  • Եվգենի Կոլյուշին (Պետդումայից),
  • Սերգեյ Սիրոտկին (Պետդումայից),
  • Վալերի Կրյուկով (Պետդումայից)
  • Վալերի Գալչենկո (Պետդումայից)
  • Անտոն Լոպատին (Դաշնային խորհրդից)
  • Մայա Գրիշինա (Դաշնային խորհրդից)
  • Շապիև Սիյաբշախ (Դաշնային խորհրդից)
  • Ալեքսանդր Կլյուկին (Դաշնային խորհրդից)
  • Նիկոլայ Բուլաև (Դաշնային խորհրդից)

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները. 

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովը[1] 

ա) վերահսկողություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ընտրական իրավունքի և հանրաքվեին մասնակցելու իրավունքը։

բ) կազմակերպում է տեղամասային հանձնաժողովների քվեարկության  և տեխնոլոգիական սարքավորումների  նորմատիվների մշակումը (քվեարկության խցիկները, քվեարկության արկղերը), պնդում է նշված նորմատիվները և վերահսկողություն է իրականացնում դրանց պահպանման, ինչպես նաև կազմակերպում է արտադրության տեղաբաշխումը, այս տեխնոլոգիական սարքավորումների կիրառումը  ՌԴ դաշնային մարմինների ընտրությունների անցկացման ընթացքում, պետական իշխանության, Ռուսաստանի Դաշնության հանրաքվե։

գ) ապահովում է միջոցառումների իրականացումը, որոնք կապված են Ռուսաստանի դաշնությունում ընտրությունների, հանրաքվեների, նախապատրաստման և ընտրական համակարգի անցկացման, զարգացման  , ներդրման, շահագործման և զարգացման ավտոմատացման միջոցների, ընտրողների մասնագիտական նախապատրաստման իրավական ուսուցման, հանձնաժողովի անդամների և այլ կազմակերպիչների ընտրությունների, հանրաքվեների, անհրաժեշտ տպագիր արտադրանքի ստեղծման հետ։

դ) միջոցներ է ձեռնարկում ընտրությունների հանրաքվեների, ֆինանսավորման կազմակերպման համար, միջոցներ է բաշխում դաշնային բյուջեից հատկացված ընտրությունների ֆինանսական ապահովմանը, հանրաքվեն, վերահսկում է նշված միջոցների նպատակային օգտագործումը

ե) ցուցաբերում է իրավական, մեթոդական, կազմակերպական-տեխնիկական օգնություն հանձնաժողովներինէ) իրականացնում է ընտրական համակարգերի միջազգային համագործակցությունը

զ) լսում է գործադիր իշխանության դաշնային մարմինների հաղորդագրությունները, Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության մարմինների սուբյեկտների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված հարցերով ընտրությունների նախապատրաստման և անցկացման դաշնային մարմինները, Ռուսաստանի Դաշնության պետական իշխանությունը և հանրաքվեները

է) սահմանում է չափանիշներ, որոնց համաձայն պատրաստված են ընտրողների ցուցակները, հանրաքվեի մասնակիցների և այլ ընտրական փաստաթղթերը, ինչպես նաև այն փաստաթղթերը, որոնք կապված են նախապատրաստման և հանրաքվեի անցկացման հետ

ը) քննարկում է  գործողությունների և որոշումների (անգործությունը) ստորադաս հանձնաժողովների  բողոքները (դիմում) և ընդունում է նշված դժգոհությունների (դիմումների) պատճառաբանված որոշումները

թ) իրականացնում է այլ լիազորություններ սույն Դաշնային օրենքով, այլ դաշնային օրենքներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «67-ФЗ от 12 июня 2002 года «Об основных гарантиях избирательных прав и права на участие в референдуме граждан Российской Федерации»».
  2. «Постановление ЦИК России от 25.01.2017 г. №71/657-7 в ред. от 08.02.2017 г. №73/665-7 "О структуре Аппарата Центральной избирательной комиссии Российской Федерации"».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]