Ռուսական ձմեռ (նկար)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Նիկոլայ Կրիլով |
| տարի | 1827 |
| ժանր | բնանկար |
| գտնվում է | Ռուսական թանգարան |
| հավաքածու | Ռուսական թանգարան |
Ծանոթագրություններ | |
«Ռուսական ձմեռ», Նիկիֆոր Ստեփանովիչ Կրիլովի նկարը, որը պատկերել է 1827 թվականին Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Տոսնա գետի ափի գյուղում։ Նկարը Ռուսաստանի պետական թանգարանի հավաքածուի մի մասն է կազմում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առևտրական-մեկենասի գումարով արվեստագետի համար տուն է կառուցվել գյուղում[1]։ Կրիլովը արվեստանոցի պատուհանից տեսած բնանկարը նկարել է մեկ ամսվա ընթացքում։ Հայացքին ներկայանում է գյուղի ծայրամասերը, բնակիչները զբաղված են ամենօրյա գործով. առաջին պլանում կինը լծակներով միջոցով լի դույլերով ջուր է տանում, նրան ընդառաջ եկող տղամարդը բռնած է ձիու սանձատակից, ջրալծակով կնոջ հետևում պատկերված են երկու այլ կանայք, ովքեր կանգնել են զրուցելու։
Հեռվում անտառ է երևում, իսկ դրա հետևում անծայրածիր հարթավայր։ Շուրջբոլորը սպիտակ ձյուն է, մերկ ծառեր։ Հեղինակը հմտորեն պատկերել է ռուսական ձմեռվա մթնոլորտը։ Նման զարմանալի անկեղծ և պարզ ձմռան բնապատկերը հազվագյուտ երևույթ է 19-րդ դարի առաջին կեսին ռուսական նկարչության մեջ։
Նկարը առաջին անգամ ներկայացվել է Արվեստի ակադեմիայում կայացած ցուցահանդեսում, որտեղ այն ընդունվել է ժամանակակիցների կողմից։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мировое искусство. Русская живопись. — СПб: ООО «СЗКЭО „Кристалл“», 2007. — С. 78. — 192 с, ISBN 5-9603-0064-8։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Крылов Никифор Степанович — Зимний пейзаж. Русская зима (1827)» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 14.10.2012-ին.
