Ռուշան Միննեգուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուշան Միննեգուլով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բիաթլոնիստ և դահուկորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 27, 1992(1992-11-27) (31 տարեկան)
Ծննդավայր՝Սաբինսկի շրջան, Թաթարստան, Ռուսաստան

Ռուշան Միննեգուլով (ռուս.՝ Рушан Рустемович Миннегулов, նոյեմբերի 27, 1992(1992-11-27), Սաբինսկի շրջան, Թաթարստան, Ռուսաստան[1]) , ռուս մարզիկ, դահուկորդ, բիաթլոնիստ։ 2014 թվականի Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերի կրկնակի չեմպիոն և արծաթե մեդալակիր։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին սկսել է զբաղվել սպորտով։ Ռուսաստանի հավաքականում առաջին անգամ հանդես է եկել 2009 թվականին Նորվեգիայում Աշխարհի գավաթի խաղարկությունում։ 2007 թվականից նրա անձնական մարզիչն է իր հորեղբայրը՝ Ռադիկ Մինուգոլովը։ Հավաքականի կազմում մարզվում է Իրինա Գրոմովայի և Ամիր Գումերովի մոտ։ Թաթարստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության գրասենյակի տեսուչն է[2]։ Մասնակցել է 2010 թվականի Վանկուվերի և 2014 թվականին Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերին։

Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային պարալիմպիկ խաղեր

  •  Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, Սոչի, 2014 թ.) - դահուկավազք, 20 կմ, տղամարդկանց, կանգնած
  •  Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, Սոչի, 2014 թ.) - դահուկավազք, բաց էստաֆետ 4 x 2.5 կմ
  •  Արծաթ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, Սոչի, 2014 թ.) - դահուկավազք սպրինտ ազատ ոճ 1 կմ, տղամարդկանց, կանգնած

Աշխարհի առաջնություն

Դահուկավազք

  •  Ոսկի (Սոլեֆտեո, Շվեցիա, 2013 թ.) - 4 х 2,5 կմ, բաց էստաֆետ
  •  Արծաթ (Սոլեֆտեո, Շվեցիա, 2013 թ.) - 10 կմ, կանգնած
  •  Արծաթ (Սոլեֆտեո, Շվեցիա, 2013 թ.) - 20 կմ, կանգնած
  •  Բրոնզ (Սոլեֆտեո, Շվեցիա, 2013 թ.) - 1 կմ, սպրինտ, կանգնած

Մրցանակներ և սպորտային կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2014 թ.)[3].
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (մարտի 11 2014 թ.)[4]
  • Միջազգային դասի Ռուսաստանի սպորտի վարպետ (մայիսի 23 2011 թ.)[5]
  • Սաբինայի քաղաքապետարանի պատվոգիր (2013 թ.)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рушан Миннегулов: «Дядя вытащил меня сначала в спортзал, а потом на лыжню»
  2. «Среди победителей Паралимпийских зимних игр 2010 года в Ванкувере - работник УФМС России по Республике Татарстан». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  3. Чемпионы и призёры XI Паралимпийских зимних игр, награждённые государственными наградами Российской Федерации
  4. «Приказ Министерства спорта Российской Федерации от 11 марта 2014 года № 21-нг «О присвоении почетного спортивного звания „Заслуженный мастер спорта России"»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  5. Приказ Минспорттуризма России от 23 мая 2011 года № 76-нг «О присвоении спортивного звания „Мастер спорта России международного класса“»
  6. «Вручение Почётной грамоты». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]