Ռուզան Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուզան Թադևոսյան
Ծնվել էօգոստոսի 16, 1951(1951-08-16) (67 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1991) և պրոֆեսոր
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան

Ռուզան Վաչեի Թադևոսյան (օգոստոսի 16, 1951(1951-08-16)), հայ մանկավարժ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր: ՀՀ վաստակավոր մանկավարժ (2018)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958-1968 թթ. սովորել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում, 1968-1973 թթ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը, 1973-1976 թթ.՝ Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուս գրականության ամբիոնի ասպիրանտուրայում: 1977 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան. ատենախոսություն`«Լերմոնտովը և հայ դասական պոեզիան», 1991 թվականին՝ բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան. ատենախոսություն` «Լև Տոլստոյը և հայ դասական գրականությունը»։

1976-1977 թվականներին դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուս գրականության ամբիոնում, 1977-1981 թվականներին եղել է ՀՊՄՀ ռուս գրականության ամբիոնի ավագ դասախոս, 1981-1992 թթ.՝ ՀՊՄՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, 1992 թվականից՝ ՀՊՄՀ ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր, 2007- 2013 թթ.՝ ՀՊՄՀ ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, 2013 թվականից՝ ՀՊՄՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ[2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լերմոնտովը և հայ դասական պոեզիան (մենագրություն), «Սովետական գրող», Երևան, 1981 թ.:
  • Լև Տոլստոյը և հայ դասական գրականությունը (մենագրություն), «Հայաստան», Երևան, 1991 թ.:
  • «Եվ խորհել, և խոսել, և գրել…», Հոդվածների ժողովածու, «Նաիրի», Երևան, 2010 թ.:
  • «Երաժշտությունը պետք է քո մեջ ապրի…», Հոդվածների ժողովածու, Նաիրի, Երևան, 2011 թ.:
  • «Լև Տոլստոյը հայերեն լեզվով», Եվրոպրինտ, Երևան, 2015 թ.:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]