Ռուզաննա Ֆրանգուլյան
| Ծնվել է | սեպտեմբերի 26, 1964 (61 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Երևանի բժշկական ինստիտուտ |
| Մասնագիտություն | բժիշկ, թոքաբան |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
| Ծնողներ | Ժաննա Գևորգյան |
Ռուզաննա Ռոբերտի Ֆրանգուլյան (սեպտեմբերի 26, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, թոքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1993-1994 թվականներին աշխատել է Ազգային առողջապահության ինստիտուտի բժշկական չափորոշիչների ամբիոնում, 1994-2002 թվականներին՝ «Դիագնոստիկա» բժշկական միավորումում։ 2002-2004 թվականներին եղել է Էդինբուրգի համալսարանական կլինիկայի շնչառական բժշկության բաժանմունքում գիտաշխատող, 2004 թվականից՝ Էդինբուրգի Ռոյալ Ինֆայմըրի (Royal Infirmary of Edinburgh) հիվանդանոցում[1]։
1997 թվականից թոքաբանների եվրոպական, 2002 թվականից՝ բրիտանական ընկերությունների անդամ։
Աշխատանքները վերաբերում են թոքերի քրոնիկական փակողական (օբստրուկտիվ) հիվանդությունների ժամանակ սրտի աջ փորոքի և արյան փոքր շրջանառության կառուցվածքաֆունկցիոնալ փոփոխությունների վաղ ախտորոշմանը։ Մշակել է դեղորայքային կարգավորման նոր մոտեցումներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.