Ռուզաննա Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուզաննա Շահենի Եսայան
նոյեմբերի 17, 1968-դեկտեմբերի 12, 1992
ԾննդավայրԷջմիածին
Մահվան վայրՈւխտաձոր (ԼՂՀ Հադրութի շրջան)
Պաշտոնբուժքույր
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Ռուզաննա Շահենի Եսայան (նոյեմբերի 17, 1968, Էջմիածին - դեկտեմբերի 12, 1992, Ուխտաձոր (ԼՂՀ Հադրութի շրջան)), ազատամարտիկ, բուժքույր, արցախյան պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին ավարտել է Լենինգրադի բժշկական ուսումնարանը, գրել է բանաստեղծություններ[1]։ 1987 թվականից աշխատել է Էջմիածնի շրջանային կենտրոնական հիվանդանոցում։ Ռուզաննա Եսայանը 1989-1992 թվականներին Էջմիածնի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Զոհվել է ծանր վիրավոր ազատամարտիկներին Հադրութի հիվանդանոց տեղափոխելիս։ Թաղված է Էջմիածնում։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզաննա Եսայանի անունով են կոչվել Էջմիածնի փողոցներից մեկը[2] և իր հարազատ դպրոցի երիտասարդական միությունը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո  (էջ 282