Ռուդիկ Եղիազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Քաղաքացիությունը |
| ||
|---|---|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 14, 1944 | ||
| Ծննդավայր | Լենինական | ||
| Մահվան ամսաթիվ | հուլիսի 2, 2025[1] (81 տարեկան) | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ռուդիկ Անդրանիկի Եղիազարյան (հունիսի 14, 1944, Լենինական - հուլիսի 2, 2025[1]), խորհրդահայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ԽՍՀՄ առաջնությունում անց է կացրել 128 հանդիպում, դարձել 7 գոլի հեղինակ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1944 թվականին Լենինական քաղաքում։ 1962 թվականից հանդես է եկել Լենինականի «Շիրակում»։ 1964 թվականին տեղափոխվել է Երևանի «Արարատ»[3], իսկ հաջորդ տարի՝ առաջին խումբ։ 1966-1970 թվականներին եղել է «Արարատ» ակումբի թիմի ավագը[4], բարձրագույն խումբ մտնելու համար արժանացել է փոքր ոսկի մեդալի։ 1971 թվականի ամռանը տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյոր», որի կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել մեկ գոլի հեղինակ։ 1972 թվականին Դուշանբեի «Պամիրի» կազմում անցկացրել է 8 խաղ և ոտքի երեք վիրահատությունների պատճառով 28 տարեկանում ավարտել ֆուտբոլային կարիերան։
Ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական Ինստիտուտը և Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատել է որպես ֆուտբոլի դպրոցի տնօրեն, Երևանի կանաչապատման վարչության պետ, գյուղնախարարության շինարարական իրերի կոմբինատի տնօրեն։ 1989 թվականին մեկնել է Սիբիր, որտեղ հիմնադրել է անտառային տնտեսություն, միջոցներ ուղարկել Գյումրի՝ երկրաշարժից հետո աղետի գոտու վերականգնման համար։
1995 թվականից հետո չի աշխատել[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Մահացել է «Արարատի» լեգենդար ավագներից Ռուդիկ Եղիազարյանը
- ↑ «Егиазарян Рудик Андраникович | Спорт-страна.ру» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Категория:Игроки ФК «Арарат» Ереван - Gpedia, Your Encyclopedia». www.gpedia.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ https://www.aravot.am/2019/05/03/1040049/
- ↑ https://www.aravot.am/2019/05/04/1040337/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|