Jump to content

Ռուբեն Սահակյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Սահակյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Սահակյան
Ծնվել էօգոստոսի 6, 1937(1937-08-06)[1] (86 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1961)[1]
Պարգևներ
ԱնդամությունԽՍՀՄ ճարտարապետների միություն[1] և Հայաստանի ճարտարապետների միություն

Ռուբեն Հովհաննեսի Սահակյան (օգոստոսի 6, 1937(1937-08-06)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ճարտարապետ, շինարար։

Ճարտարապետ Ալեքսանդր Սահակյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Սահակյանը ծնվել է 1937 թվականի օգոստոսի 6-ին, Լենինականում[2]։ Նա ճարտարապետ-շինարար Ալեքսանդր Սահակյանի եղբայրն է։ Ռուբենը 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիուտը։ Իր և եղբոր աշխատությունները վերաբերում են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով շենքերի և կառույցների շինարարության պրոբլեմներին։ Եղբոր հետ գիտականորեն հիմնավորել և գործնականում ապացուցել են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով բարձրահարկ շենքերի կառուցման արդյունավետությունը։ Նրանք ստեղծել այդ մեթոդի ճարտարապետական-կոնստրուկտիվ և տեխնոլոգիական նոր միասնական համակարգ։

60-ից ավելի գյուտերի հեղինակ են։ 1965 թվականին դարձել է ԽՍՀՄ ճարտարապետների և Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 1971 թվականից տեխնիկական գիտությունների թեկնածու է։ 1978 թվականից ՀԽՍՀ վաստակավոր գյուտարար է։ 1978 թվականին Երևանում ստեղծվել է Համամիութենական նախագծային տեխնոլոգիական ինստիուտ։ Այնտեղ մշակված աշխատանքների արագ ներդրման համար 1983 թվականին ստեղծվել է «Բարձրշին» մասնագիտացված տրեստ։ Նրանց հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդը լայնորեն կիրառվել է Խորհհրդային Միության տարբեր քաղաքներում[2]։ Այդ մեթոդով Երևանում կառուցվել է 24 հազար բնակչի համար նախատեսված օրինակելի-ցուցադրական շրջան (16 և 25 հարկանի բնակելի շենքեր, դպրոցական համալիրներ, պոլիկլինիկա, մանկապարտեզներ, բազմահարկ ավտոտնակ-կայանատեղեր)։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։
  • 1974 թվականին արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
  • «Պատվո նշան» շքանշան։
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան։
  • 1978 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր գյուտարարի կոչման։
  • 1984 թվականին արժանացել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 139.
  2. 2,0 2,1 «Zarkfoundation - Ռուբեն Սահակյան». zarkfoundation.com.
  3. «Члены союза». uaa.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 139