Ռուբեն Հեքիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Հեքիմյան
Ծնվել է1864
ԾննդավայրԱմասիա, Թուրքիա
Մահացել է1915
Մահվան վայրՏերենտի ձոր
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Մասնագիտությունվիրաբույժ
ԱշխատավայրԱմա­սի­ա­յի ազ­գա­յին հի­վան­դա­նո­ց

Ռուբեն Հեքիմյան (1864, Ամասիա, Սեբաստիայի նահանգ - հունիս, 1915, Տերենտի ձոր), հայ բժիշկ, վիրաբույժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1864 թվականին Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառի կենտրոն Ամասիա քաղաքում։ 1889 թվականին ԱՄՆ-ում ստացել է բժշկական բարձրագույն կրթություն և մասնագիտացել վիրաբուժության գծով։

Ամասիայի ազգային հիվանդանոցում աշխատել է որպես բժիշկ-վիրաբույժ։ Սպանվել է 1915 թ. հունիսին Տարենտեի ձորում՝ 51 տարեկանում, գնդակահարվելով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։