Ռուանդական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմականորեն ստեղծվել է Ռուանդայի բանավոր պոեզիայի երեք հիմնական տեսակ՝ դինաստիական, ռազմական, և հովվերգական, որոնք ունեն պրոֆեսիոնալ հեղինակներ ու կատարողներ։ Ռուանդայի բանավոր ստեղծագործության տեղացի հետազոտող պատմաբան, լեզվաբան, ազգագրագետ քահանա Ա․ Կագամեն (ծնվել է 1912 թվականին) Ռուանդայի գրականության հիմնադիրն է։ Նա գրել է մի քանի պոեմ (կինյառուանդա լեզվով)։ Արձակագիր Ս․ Նայգիզիկին (ծնվել է 1915 թվականին) Ռուանդայի՝ ֆրանսերենով գրող առաջին հեղինակն է։ 1970 թվականին Ռուանդայում կայացած գրական մրցույթում առաջին անգամ հանդես են եկել բանաստեղծ Բրյունո Նիկիյլիյինգոնան (կինյառուանդա լեզվով), արձակագիրներ Վիկտորիա Կանտենգվան և Ագնես Նիյոնկինդան (ֆրանսերենով)։ Անկախ Ռուանդայում գրողների գործունեությունը գլխավորապես կապված է դրամատուրգիայի հետ։ Պիեսները չեն հրատարակվում, բեմադրում էին սիրողական թատերախմբերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։