Ռոտենբոդեն
Բնակավայր | ||
---|---|---|
Ռոտենբոդեն | ||
Երկիր | Լիխտենշտայն | |
Համայնք | Triesenberg? | |
ԲԾՄ | 850±1 մետր | |
Փոստային դասիչ | 9497 | |
|
Ռոտենբոդեն (գերմ.՝ Rotenboden, նաև՝ Ռոտաբոդա, գերմ.՝ Rotaboda[1]), գյուղական բնակավայր է Լիխտենշտայնում` ընդգրկված Տրիզենբերգ համայնքի սահմաններում։ Փոստային ինդեքսն է` 9497։
Գյուղը տեղակայված է երկրի կենտրոնական մասում՝ Տրիզենբերգից դեպի հյուսիս և Վադուցից դեպի հարավ-արևելք։ Ռոտենբոդենից դեպի արևելք, փոքր հեռավորության վրա են գտնվում Մազեշա և Զիլում բնակավայրերը[2]։
Բնակավայրի կենտրոնական մասում բացարձակ բարձրությունը կազմում է 850 մ, սակայն բարձրությունները տատանվում են 950-1010 մ-ի սահմաններում[2]։
Տրիզենբերգից հյուսիս և Վադուցից արևելք ընկած ամբողջ շրջանն անվանվում է այս գյուղի անունով՝ Ռոտենբոդներվալդ (գերմ.՝ Rotenbodnerwald, թարգմանաբար՝ Ռոտենբոդենյան անտառ)[2]։
Ռոտենբոդենում գտնվում են երկու ավտոբուսային կանգառներ՝ «Triesenberg, Samina» և «Triesenberg, Almeina»․ ավտոբուսները այստեղից երթևեկում են դեպի Գաֆլայ ժամը 8:00-ից մինչև 20:00-ը, ժամը մեկ անգամ, և դեպի Տրիզենբերգ ժամը 8:30-ից մինչև 23:00-ը, նույնպես ժամը մեկ անգամ[2]։
Գյուղում է գտնվում օդափոխման համակարգեր արտադրող «Trivent AG» ընկերության գրասենյակը[2]։