Ռոտացիոն տպագրական մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոուի 1860-ական թվականների վեցգլանանոց ռոտացիոն մամլիչը։ Տպագրական թիթեղները մեջտեղում գտնվող մեծ գլանի վրա են
Գոսսի քառակի ուղղագիծ տպագրական մեքենան, 1905 թվական
Ռոտացիոն տպագրական մեքենայի գլանը խոշոր պլանով

Ռոտացիոն տպագրական մեքենա, գլանային տպաձևով աշխատող տպագրական մեքենա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անընդհատ պտտվող գլաններ են, որոնց միջով անցնում է տպագրության թուղթը։ Նախատեսված են գերարագ և մեծ ծավալի տպագրական արտադրանք թողարկելու համար։ Տպագրության եղանակից կախված՝ լինում են բարձր, խոր, օֆսեթ և այլ տպագրության ռոտացիոն տպագրական մեքենաներ։ Արտադրվում են թղթի թերթային (ֆլատ) և փաթթոցով մատուցմամբ։ Ժամանակակից ռոտացիոն տպագրական մեքենաներն ունեն մինչև 100 հազար և ավելի տպածո/ժամ արագություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Նիքոլսոնը 1790 թվականին ռոտացիոն մամլիչի համար արտոնագիր ստանալու հայտ է ներկայացրել։ Ռոտացիոն մամլիչը բալոնային մամլիչի էվոլյուցիոն տեսակն է, որը ևս արտոնագրել է Ուիլյամ Նիկոլսոնը։ Սակայն այն հորինել են ֆրանսիացի Բոշեն 1780-ականներին և Ֆրիդրիխ Քենիգը 19-րդ դարի սկզբին[1][2]։ Պնդում են, որ թմբուկային տպագրությունը հայտնագործել է Ռիչարդ Մարչ Հոուն 1843 թվականին, և, հնարավոր է, մի փոքր ավելի վաղ՝ Ջոզայա Ուորենը[3]։

Առաջին ռոտացիոն տպագրական մեքենաներն արտադրվել են Ֆրանսիայում (1866 թվականիցՀայաստանում առաջին ռոտացիոն տպագրական մեքենաները տեղադրվել են 1980 թվականին Պոլիգրաֆկոմբինատում (այժմ՝ «Հակոբ Մեղապարտ տպագրատուն»)՝ թերթեր տպագրելու համար (տպագրիչ՝ Սիմոն Գրիգորյան)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Multifunction Heat Press Machine
  2. Weygand, Zina (2009 թ․ օգոստոսի 7). The Blind in French Society from the Middle Ages to the Century of Louis Braille. ISBN 9780804772389.
  3. «JOSIAH WARREN». faculty.evansville.edu. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոտացիոն տպագրական մեքենա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։