Jump to content

Ռոշիգումի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոշիգումի
浪士組
Նկարագրություն
Տեսակbodyguard?
Երկիր Ճապոնիա

Ռոշիգումի (ճապ.՝ 浪士組), 234 անվարպետ սամուրայների խումբ էր, որը հիմնադրվել է Կիյոկավա Հաչիրոյի կողմից 1862 թվականին[1]։ Հավատարիմ սյոգունին նրանք պետք է հանդես գան որպես Տոկուգավայի սյոգունի թիկնապահներ, սակայն խումբը ցրվել է Կիոտո ժամանելուն պես՝ 1863 թվականին։

Կիյոկավա Հաչիրոն ստեղծեց Ռոշիգումին Տոկուգավայի սյոգունատի ֆինանսավորմամբ 1862 թվականի հոկտեմբերի 19-ին։ Սկզբում նա պնդում էր, որ այն ստեղծվել է Կիոտոյում Տոկուգավայի սյոգունին պաշտպանելու և արևմտյան երկրների դեմ ռազմական գործողությունների նախապատրաստման համար։ Սակայն նրա նպատակն էր մարդկանց հավաքագրել՝ աշխատելու ոչ թե սյոգունատի,այլ իմպերիալիստների հետ։

Ռոշիգումիի անդամները հանդիպեցին 1863 թվականի մարտի 26-ին (լուսնային օրացույցով փետրվարի 8-ին) Էդոյում (Տոկիո) և մեկնեցին Կիոտո[2]։ Կոնդո Իսամին, Հիջիկատա Տոշիզոն, Օկիտա Սոջին, Ինոուե Գենզաբուրոն, Տոդո Հեիսուկեն, Հարադա Սանոսուկեն, Նագակուրա Շինպաչին, Սերիզավա Կամոն, Նիիմի Նիշիկին, Նակազավա Կոտոն, Հիրայամա Գորուն, Հիրամա Ջուսուկեն և Նոգուչի Կենգին բոլորն էլ Ռոշիգումիի անդամներն էին։ Երկու օր անց, երբ Ռոշիգումին մեկնեց Կիոտո, Կոնդոն պատասխանատու էր անդամների համար օթյակներ նշանակելու համար։ Սակայն նա պատահաբար մոռացավ Սերիզավայի խմբի մասին, ինչը հանգեցրեց մի հայտնի դեպքի, երբ Սերիզավան կորցրեց ինքնատիրապետումը և իր խմբի օգնությամբ հրդեհ բռնկեց ստեղծեց օթյակներից դուրս՝ որպես վիրավորանք Կոնդոյի հասցեին։

Խմբի վերացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թվականի ապրիլի 10-ին Ռոշիգումին ժամանեց Կիոտո, և խումբը մնաց Յագիտեյում՝ Կիոտոյից դուրս գտնվող գյուղում։ Զարմանալիորեն, երբ նրանք նոր էին ժամանել Կիոտո, Կիյոկավան հանկարծ հրամայեց խմբին ետ վերադառնալ Էդո։ Մինչ այդ նա գաղտնի նամակ էր ներկայացրել իմպերիալիստներին, որտեղ ասվում էր, որ իր Ռոշիգումին պետք է աշխատեր միայն Կոմեյ կայսրի համար։

Ռոշիգումիի ցրված անդամները Կիյոկավայի հրամանով վերադարձան Էդո։ Այնուամենայնիվ, տասնինը անդամներ, հիմնականում Միտո կլանից, տարակարծիք էին, մասնավորապես Կոնդոն և Սերիզավան, և ձևավորեցին Միբու Ռոշիգումին (ճապ.՝ 壬生浪士組)։ Սկզբում Միբու Ռոշիգումին կոչվում էր «Միբուրո» (ճապ.՝ 壬生浪), ինչը նշանակում էր «Միբուի ռոնին»։ Այդ ժամանակ Միբուն սովորական գյուղ էր Կիոտոյի հարավ-արևմուտքում և հենց այն վայրն էր, որտեղ նրանք տեղակայված էին։ 1863 թվականի օգոստոսի 18-ին Միբու Ռոշիգումին վերանվանվեց Շինսենգումի (ճապ.՝ 新選組 "Նոր Ընտրված Խումբ") Կայսր Կոմեյի կողմից[3]։

Ի պատասխան՝ Տոկուգավայի պաշտոնյան Ռոշիգումիի նախկին անդամներ Թոմուչի Յոշիոյիին և Իեսատո Ջիրոյիին վարձեց վերացրեց լրտեսների, ստիպեց նրանց մնալ Կիոտոյում և միանալ Սերիզավայի և Կոնդոյի խմբին, որպեսզի հսկի նրանց։

Ռոշիգումի մյուս այլախոհ անդամները, ովքեր վերադարձան Էդո, դարձան Շինչոգումի (ճապ.՝ 新徴組) խմբի հիմնադիր անդամները (Շինսենգումիի եղբայր լիգան Էդոյում) Օկիտա Ռինտարոյի եղբոր հետ (ով Օկիտա Սոջիի խնամին էր) որպես հրամանատար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Leupp, Gary P.; Tao, De-min (2021-09-20). The Tokugawa World (անգլերեն). Routledge. էջեր 1112–1117. ISBN 978-1-000-42733-2.
  2. Kodansha Encyclopedia of Japan (անգլերեն). Kodansha. 1983. էջ 124. ISBN 978-0-87011-620-9.
  3. The Tokugawa world. Gary P. Leupp, Demin Tao. Abingdon, Oxon. 2022. ISBN 978-1-000-42733-2. OCLC 1265346839.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ այլ (link)