Ռոմոդանովսկի կայարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմոդանովսկի կայարան
Տեսակերկաթուղային կայարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Նովգորոդ
Հիմնադրված է1904
Բացված1900
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ռոմոդանովսկի կայարան (ռուս.՝ Ромода́новский вокза́л, Կազանսկի կայարան, ռուս.՝ Каза́нский вокзал), Նիժնի Նովգորոդի նախկին կայարանը, որը գոյություն է ունեցել մինչև 1974 թվականը։ Կառուցման աշխատանքները սկսվել են 1900 թվականին, ավարտվել՝ 1904 թվականին։ Շենքը գտնվում է Կազանսկայա հրապարակի թիվ 1 հասցեում։ Շենքում տեղակայված է մասնավոր ընկերություն, ուստի տարածքը հանրային հասանելություն չունի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական զորամասերի մեկնում Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատ, 1914 թ.

1896 թվականին Նիժնի Նովգորոդ քաղաքում կայացել է Համառուսաստանյան գեղարվեստա-արդյունաբերական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսից հետո քաղաքում ստեղծվել է Տեխնիկական միություն, որը զբաղվել է քաղաքը երկաթուղով կապելու հարցերով։ Միությունը մշակել է Նիժնի Նովգորոդ-Կազան նախագիծը։ Որպեսզի Օկայի վրայով կամուրջ չանցնի, որոշվել է երկաթուղային ուղիներ կառուցել ափամերձ տեռասի երկայնքով։ Կայարանի տեղը ընտրվել է Օկայի աջ ափին՝ Դեգտյարյովների և Բաշկիրովների ալրաղացների նավակայանի մոտ։ 1900 թվականին սկսված շինարարությունն ավարտվել է 1904 թվականին։

Կայարանի տեսքը դրոշմել է այդ ժամանակվա հայտնի լուսանկարիչ Մաքսիմ Պետրովիչ Դմիտրիևը։

1974 թվականին Նիժնի Նովգորոդում տեղի ունեցավ մի քանի սողանք, որոնցից մեկը փակել է Միզայից դեպի Ռոմոդանովսկի երկաթուղային կայարան ճանապարհը։ Քանի որ 1969 թվականին Օկայի վրա կառուցվել է Սարտակովսկի երկաթուղային կամուրջը, որը միավորել է աջակողմյան և ձախակողմյան երկաթուղային գծերը քաղաքի շրջակայքի հետ, որոշվել է փակել Ռոմոդանովսկի երկաթուղային կայարանը։ Միզա կայարանից Գորկի-Կազան կայարան անցնող հատվածի երկաթուղային գիծը ապամոնտաժվել է, շենքը աստիճանաբար սկսել է խարխլվել։

1993 թվականին կայարանի շենքը ներառվել է ճարտարապետական հուշարձանների կազմում, սակայն դա էլ չի բարելավել շենքի վիճակը։ Օգնության է հասել «ՆովաԿարդ» ընկերությունը։ Ուսումնասիրելով հին լուսանկարները՝ նրանք վերակառուցել են շենքի արտաքին տեսքը։ 2003 թվականին ընկերությունը տեղափոխվել է նախկին երկաթուղային կայարանի շենք։ Կայարանի վերակառուցման հեղինակները պարգևատրվել են «Զոդչեստվո-2005» միջազգային փառատոնի բրոնզե դիպլոմով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Зодчество-2005». Список лауреатов». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]