Ռոմիկ Հարությունյան (քիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմիկ Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 19, 1945(1945-12-19) (78 տարեկան)
Տաթև, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1965)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1996)

Ռոմիկ Սուրենի Հարությունյան (դեկտեմբերի 19, 1945(1945-12-19), Տաթև, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1996

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964-1965 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում։ 1972 թվականին եղել է ֆիզիկական քիմիայի ամբիոնի լաբորատորիայի վարիչ, 1972-1981 թվականներին՝ ֆիզիկական քիմիայի ամբիոնում ավագ լաբորանտ, 1981-1987 թվականներին՝ կրտսեր գիտաշխատող պոլիմերման պրոցեսների կինետիկայի պրոբլեմային լաբորատորիայում, 1987-1988 թվականներին՝ պոլիմերման պրոցեսների կինետիկայի պրոբլեմային լաբորատորիայի գիտաշխատող, 1988-1992 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1992-2006 թվականներին՝ ավագ գիտաշխատող ֆիզիկական քիմիայի ամբիոնում գործող քիմիական և կենսաբանական համակարգերի ֆիզիկաքիմիական հետազոտություններով զբաղվող գիտահետազոտական լաբորատորիայում, 2005-2007 թվականներին՝ ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի դոցենտ։ 2007 թվականից ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի խորհրդի անդամ։ «Գիտական տեղեկագիր, ԵՊՀ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են էմուլսիաներում ընթացող օքսիդացման և պոլիմերման գործընթացների կինետիկական օրինաչափությունների ու մեխանիզմի բացահայտմանը, ինչպես նաև մակերևութային ակտիվ նյութերի լուծույթների կոլոիդաքիմիական հատկություններին և քիմիական ռեակցիաներում դրանց դերի ուսումնասիրությանը[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գիտական տեղեկագիր, ԵՊՀ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • ՀՀ քիմիական ընկերության խորհրդի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊՀ ոսկեզօծ հուշամեդալ
  • ԵՊՀ արծաթե հուշամեդալ

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Գ. Պետրոսյան, Հ. Ա. Բեգլարյան, Ռ. Ս. Հարությունյան, «Սիլիկատների և ցեոլիտների քիմիա» դասընթացի լաբորատոր աշխատանքներ | Ուս. ձեռնարկ։ ԵՊՀ հրատ.: 2016թ․, 60 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵՊՀ, Ռոմիկ Սուրենի Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.