Ռոման Բեգունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռոման Բեգունով
Раман Бегуноў
Roman Begunov.png
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բելառուս Բելառուս
Ծննդյան ամսաթիվ մարտի 22, 1993(1993-03-22)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Միսնկ, Բելառուս
Հասակ 181
Քաշ 77
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բելառուս Դինամո (Մինսկ)
Համար 22
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2015 Բելառուս Մինսկ 87 (4)
2015—մ.հ. Բելառուս Դինամո (Մինսկ) 16 (1)
Ազգային հավաքական
2009 Բելառուս Բելառուս (մինչև 17) 2 (0)
2011 Բելառուս Բելառուս (մինչև 19) 2 (0)
2012—2013 Բելառուս Բելառուս (մինչև 21) 3 (0)
2015—մ.հ. Բելառուս Բելառուս 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոման Սերգեևիչ Բեգունով (բելառուս․՝ Раман Бегуноў; մարտի 22, 1993(1993-03-22)[1], Մինսկ, Բելառուս), բելառուսցի ֆուտբոլիստ, մինսկյան «Դինամո»-յի և Բելառուսի հավաքականի պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մինսկ» «Մինսկ» ֆուտբոլային ակումբի դպրոցի սան, սկսած 2010 թվականից խաղացել է ակումբի համար։ 2010 թվականին Բեգունովի թեկնածությունը դիտարկել է Մոսկովյան «Սպարտակ» ակումբը։ 2012 թվականի մրցաշրջանում դարձել է հիմնական կազմի խաղացող, հիմնականում զբաղեցրել է աջ պաշտպանի դիրքը։

2013 թվականին վերջնականապես ամրացավ հիմնական կազմում, աջ պաշտպանի դիրքում փոխարինեց Ալեքսանդր Սվերչինսկիին։ Ժամանակավորապես խաղացել է նաև աջ կիսապաշտպանի դիրքում։ 2013 թվականի նոյեմբերի 3-ին «Բելշին»-ի դարպասը ձևակերպեց իր առաջին դուբլը, սակայն դա էլ չօգնեց թիմին փրկվել պարտությունից (2։3)։

2013 թվականի դեկտեմբերին երկրարեցրեց պայմանագիրը «Մինսկ»-ի հետ[2]։ 2014 թվականի մրցաշրջանը սկսեց, որպես աջ պաշտպան, բայց շուտով տեղափոխվեց պաշտպանության կենտրոն և ամրացավ այնտեղ։ 2015 թվականի մրցաշրջանում խաղաց նաև հենակետային կիսապաշտպանի դիրքում։

«Դինամո» (Մինսկ)

2015 թվականի հուլիսին Ռոմանի հանդեպ հետաքրքրություն սկսեց ցույց տալ նաև մինսկյան «Դինամո»[3]։ 2015 թվականի հուլիսի 14-ին պայմանագիր կնքեց այդ ակումբի հետ[4]։ Տեղափոխվելով ակումբ մրցաշրջանի միջնամասում, պաշտպանը միանգամից դարձավ հիմնական կազմի խաղացող։ Առաջին գնդակը «Դինամո»-յի կազմում խփեց մյուս մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղում (ընդդեմ «Տորպեդո ԲելԱԶ»-ի, Բելառուսի Գավաթի ժամանակ, 1։0).

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի երիտասարդական հավաքականում խաղացել է 3 խաղ։

Առաջին անգամ ազգային թիմի կողմից հրավեր է ստացել մասնակցելու Եվրո 2016-ի ընտրական խաղերում կայանելիք Սլովակայի հավաքականի (2015 թվականի հոկտեմբերի 9) և Մակեդոնիա հավաքականի (2015 թվականի հոկտեմբերի 12) դեմ խաղերին։ Երկրի գլխավոր ֆուտբոլային թիմի կազմում դեբյուտը նշել է Չեռնոգորիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում, Ռոմանը դուրս է եկել փոխարինման 75-րդ րոպեին և խաղացել է մինչև վերջին սլուչի հնչելը (0։0)[5]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

10 ապրիլ 2016-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրոգավաթներ Արդյունք
Մրցաշար Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ

Մինսկ

2012 Բարձրագույն լիգա 19 0 3 0 0 0 22 0
2013 Բարձրագույն լիգա 24 2 2 0 4 0 30 2
2014 Բարձրագույն լիգա 30 1 3 0 0 0 33 1
2015 Բարձրագույն լիգա 14 1 0 0 0 0 14 1
Դինամո (Մինսկ) Բարձրագույն լիգա 8 0 2 0 12 0 22 0
2016 Բարձրագույն լիգա 2 1 2 1 0 0 4 2
Ընդհանուր 97 5 12 1 16 0 125 6

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

30 մարտ 2016-ի դրությամբ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուս «Մինսկ»
  • Բելառուսի Գավաթի հաղթող. 2013։
Բելառուս «Դինամո» (Մինսկ)
  • Բելառուսի առաջնության արծաթե մեդալակիր. 2015։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]