Ռոբերտ (տիկնիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոբերտ, քրջե տիկնիկ ԱՄՆ-ից, այժմ ներկայացված է մասնավոր թանգարանի ցուցադրությունում, որի հետ կապված են բազմաթիվ քաղաքային սարսափելի լեգենդներ։ Ըստ մի քանի տեղեկությունների՝ այս պատմության հիման վրա 1988 թվականին նկարահանվել է «Մանկական խաղ» և Չակի տիկնիկ-մարդասպանի մասին ֆիլմերը[1]։

Տիկնիկ Ռոբերտը ունի մարդ-նավաստու կերպարանք։ Նրա հասակը կազմում է 1,02 մ, տիկնիկի մեջ լցված է խարտուք։ Դեմքի շրջանակում ներկի հետքերի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ նա նախկինում ներկված է եղել[2]։ Տիկնիկը հագնված է 20-րդ դարում տարածում ունեցած սպիտակ նավաստու համազգեստ։ Չնայած տարածված բամբասանքների՝ տիկնիկի մազերը ստեղծված են ոչ թե մարդու մազերից, այլ ինչ-որ տեսակի սինթետիկ բրդե թելից[1]։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտը թանգարանում

Տիկնիկի հայտնվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկնիկ Ռոբերտի առաջին հայտնի սեփականատերը եղել է Քի Ուեսթից գրող և նկարիչ Ռոբերտ «Ջին» Յուջին Օտտոն։ Ենթադրվում է՝ Ռոբերտը նրա մոտ հայտնվել է 1903 թվականին, երբ Յուջինը 4 տարեկան էր. այն նրան է նվիրել սպասուհին, որը աշխատում էր Օտտոյի տանը։ Համաձայն լեգենդի՝ այդ սպասուհին վուդույի հզոր կախարդ էր, որը իր ողջ կայնքը նվիրել էր սև մոգության ուսումնասիրությանը։ Կինը Յուջինին նվիրել էր տիկնիկը չար դիտավորությամբ՝ որպես իր նկատմամբ տղայի վատ պահվածքի փոխհատուցում։ Հենց Յուջինը դարձավ տիկնիկի տերը, համաձայն ենթադրյալ վկաների, տանը սկսեցին սարսափելի և վախեցնող իրադարձություններ տեղի ունենալ. տան բնակիչները և հյուրերը տեսել են, թե ինչպես է տիկնիկը թարթել կամ մեծ արագությամբ տեղաշարժվել սենյակից սենյակ։ Յուջինն ինքն էլ սկսում է իրեն տարօրինակ պահել։ Տղային տեսել էին, թե ինչպես է տիկնիկի հետ զրուցում, ընդ որում, ըստ լեգենդի, վերջինս էլ նույնիսկ նրան պատասխանում էր։ Յուջինի ծնողներն ու հարազատները սկզբում մտածում էին, որ նա իր երևակայական ընկերոջ հետ է խոսում, բայց հետո սկսեցին հաստատել, որ Ռոբերտի ձայնը գալիս է հենց տիտնիկից[1][3]։

Համաձայն լեգենդի՝ որոշ ժամանակ անց տանը սկսեցին տեղի ունենալ տարօրինակ իրադարձություններ, ներառյալ կահույքի տեղաշարժումը, իսկ հարևանները իբր տեսել են, թե ինչպես է Ռոբերտը մի պատուհանից մյուս պատուհանը տեղաշարժվում և անգամ լսել են, որ տիկնիկը խոցող ծիծաղի ձայներ է արձակում։ Բացի այդ, ծնողները գիշերները հաճախ արթնանում էին Յուջինի ճիչերից։ Երբ նրանք գալիս էին նրա սենյակ, այնտեղ միշտ ինչ-որ իր կամ տեղափոխված կամ ջարդված էր լինում, իսկ ինքը Յուջինը միշտ պնդում էր, որ «դա Ռոբերտն է արել!»[1][3]:

Հետագա իրադարձությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուջիինի ամուսնությունից հետո նրա կինը՝ Էննին նույնպես դարձավ տիկնիկ Ռոբերտի զոհերից մեկը։ Ըստ լեգենդի՝ մի անգամ տիկնիկը կնոջը փակել էր նկուղում, իսկ մյուս անգամ էլ քերծվածքներ էր պատճաել։ Տան հյուրերն ու աշխատողները նույնպես վկա էին լինում Ռոբերտի գործողություններին։ Սակայն Էննի դեպքում, ասվում է, որ Յուջինը իր ընտանիքի հանդեպ հակված էր բռնություն գործադրել և մեղքը գցել տիկնիկի վրա։ Հավանական է, որ նա հենց այդպես էլ վարվում էր մանկության տարիներին[1][3]։

1974 թվականին Յուջինի մահից հետո տիկնիկ Ռոբերտը տեղափոխվում է նկուղ, որտեղ նույն տարում էլ հայտնաբերում է այդ տուն նոր տեղափոխված ընտանիքի տասնամյա աղջիկը՝ Միրթլ Ռեյթերը։ Համաձայն լեգենդի՝ այն բանից հետո, երբ աղջիկը Ռոբերտին տարավ իր ննջասենյակ, նա շարունակեց իրականացնել հարձակումներ և ակտիվություն ցուցաբերել։ Ծնողների խոսքերով Միրթլը արթնանում էր կահույքի տեղաշարժման ձայներից։ Ինչպես հայտնում են տիկնիկը նստած էր աղջկա մահճակալի հենակին և սպառնում էր երեխային[1][3]։ 1994 թվականին Միրթլը տիկնիկին հանձնեց Քի Ուեսթի գեղարվեստական պատկերասրահի տնօրինությանը։ Աղջիկը պանդում էր, որ իբր տիկնիկը անիծված է և կարող է ինքնուրույն տեղաշարժվել[2]։

Այժմ Ռոբերտ տիկնիկը ներկայացված է Ֆլորիդայի Քի Ուեսթյան գեղարվեստական և պատմական Մարթելո պատկերասրահում։ Նա գտնվում է առանձնացված ապակյա պահարանում, որտեղ նստած է փայտյա աթոռին և ծնկների վրա պահում է դարչնագույն քրջե առյուծի[1][3]։

Մինչ այսօր Ռոբերտ տիկինի հետ կապված են բազմաթիվ տարածված և հայտնի (Ֆլորիդայի տարածքում) լեգենդներ և ասեկոսեներ։ Մի քանիսը պատմում են դավդիր և վրիժառու հուգու կամ սատանայի մասին, որը իբր ապրում է տիկնիկի մեջ. նա, ով դառնում է տիկնիկի տերը, կամ ներկա է լինում պարանորմալ երևույթների կամ դժբախտ պատահարի հետևանքով մահանում է։ Ռոբերտ տիկնիկը իբր կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել կամ թարթել, և, ըստ թանգարանի աշխատակիցների, պարբերաբար նա նմանատիպ գործողություններ է անում[1]։ Տիկնիկի անեծքի շուրջ ձևավորված սնահավատությունը հասնում է նրան, որ թանգարանի հաճախորդները պարտավոր են հատուկ թույլտվություն ստանալ նրա ֆոնի ներքո նկարվելու համար[2]։ «Դա Ռոբերտն է արել» արտահայտությունը Քի Ուեսթի շրջանում մտել է տեղի բառապաշար և առօրյա կյանքում դարձել է կայուն արտահայտություն, ինչը նշանակում է անմեղության բողոքարկում[4]։

Սկեպտիկ և հրապարակախոս Կարեն Սթոլզնոուն վերանայում է քրջե տիկնիկների լեգենդի առաջացման մասին հնարավոր պատճառները, դրանց «դատարկ» կամ անընդհատ ժպտացող դեմքերը, ինչը, ըստ հետազոտողի, մեծացնում է նեգատիվ ընկալման հավանականությունը։ Նա համեմատում է Ռոբերտի պատմություը Անաբելի հետ, մեկ այլ անիծված տիկնիկի, որը նույնպես ներկայացված է մասնավոր թանգարանում. այս երկու տիկնիկների հետ կապված լեգենդները հանդիսացել են գեղարվեստական ֆիլմերի հիմքեր[4]։

Ազդեցությունը մշակույթի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ տիկնիկի հետ կապված լեգենդներն ու բամբասանքները, ըստ մի քանի աղբյուների, ընկած են 1988 թվականին մտացված ֆիլմի սերիաների հերոս տիկնիկ-մարդասպան Չակի հիմքում։ Դրա հետ մեկտեղ բացի անվան փոփոխությունից, ֆիլմի սցենարում փոխված են նաև տիկնիկի հայտնման պայմաններրը[4]։

2015 թվականին բրիտանացի ռեժիսոր Էնդրյու Ջենսը նկարահանեց «Ռոբերտ» ֆիլմը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert B. Durham: Modern Folklore. Lulu.com, Raleigh (North Carolina) 2015, ISBN 1-31290-969-2.
  • Jason Karl: 21st Century Ghosts. New Holland Publishers, London 2007, ISBN 1-84537-537-8.
  • Karen Stollznow: Language Myths, Mysteries and Magic. Palgrave Macmillan, New York 2014, ISBN 1-13740-486-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Robert B Durham: Modern Folklore, P. 335—337.
  2. 2,0 2,1 2,2 Сведения о кукле Роберте на официальном сайте художественной галереи Ки-Уэста kwahs.org(անգլ.).
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jason Karl: 21st Century Ghosts, P. 140—141.
  4. 4,0 4,1 4,2 Karen Stollznow: Language Myths, Mysteries and Magic, P. 211—212.