Jump to content

Ռոբերտ Ենգոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Ենգոյան
 
Կրթություն՝ ՀԱՊՀ (1955)
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 15, 1932(1932-06-15)
Ծննդավայր Լենինական
Վախճանի օր նոյեմբերի 16, 2017(2017-11-16) (85 տարեկան)
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան և Անանիա Շիրակացու մեդալ

Ռոբերտ Ներսեսի Ենգոյան (հունիսի 15, 1932(1932-06-15), Լենինական - նոյեմբերի 16, 2017(2017-11-16)), հայ ինժեներ-մեխանիկ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր (1995-1999)[1]։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1932 թվականի հունիսի 15-ին, Լենինականում։

1950-1955 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962-1965 թվականներին սովորել է ԽՍՀՄ հաստոցաշինական և գործիքաշինության նախարարության մետաղահատ հաստոցների փորձարարական գիտահետազոտական ինստիտուտի հեռակա ասպիրանտուրայում, ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։

1955-1957 թվականներին Վլադիմիրի (ՌԴ) ռադիոգործարանում աշխատել է ավագ ինժեներ, 1957-1960 թվականներին՝ Երևանի փոքր հիդրոտուրբինների գործարանում, 1960-1962 թվականներին Երևանի ֆրեզերային հաստոցներիգործարանում՝ արտադրամասի պետ։ 1962-1975 թվականներին եղել է«Հայհաստոց» ԳԱՄ-ի փորձնական գործարանի տնօրեն, 1975-1982 թվականներին՝ Երևանի հաստոցաշինական ԱՄ-ի գլխավոր տնօրեն, 1982 թվականից՝ Քանաքեռի ալյումինի գործարանի գլխավոր տնօրեն, «Կանազ»ՓԲԸ-իխորհրդի նախագահ։

1995-1999 թվականներին եղել է ԱԺպատգամավոր թիվ 25 ընտրատարածքից։ Եղել է «Հանրապետություն» խմբակցության, ապա «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ։

1999 թվականի մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ՀԺԿ)։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտականհանձնաժողովի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Միասնություն» խմբակցության անդամ։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]